Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Կարևորելով յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու՝ լսված լինելու իրավունքը՝ Հայրենիքի փրկության շարժումն այսուհետ ամեն օրը՝ ժամը 17։00-19:00-ին, կլինի Ազատության հրապարակում. Ի. Սաղաթելյան

Նոյեմբերի 9-ից հետո, փաստացի, Հայրենիքի փրկության շարժումը դարձավ դավադիր իշխանությունների հեռացման պայքարի առաջամարտիկը։ Այս մասին ասվում է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանի հայտարարության մեջ:

«Այս ամիսների ընթացքում քաղաքացիներին բողոքի ձայն հնչեցնելու, լսելի լինելու և հայրենիքի կործանման դեմ պայքարի հարթակ ունենալու հնարավորություն մեծապես ընձեռվեց Հայրենիքի փրկության շարժման գործողությունների շնորհիվ։

Մեր պայքարի արդյունքում կապիտուլյացիա ստորագրած, սակայն իշխանությունն ամեն կերպ պահելու պատրաստ իշխանությունները հայտնվեցին հոգեվարքի մեջ։ Հասարակության լայն շերտերում, քաղաքական շրջանակներում ձևավորվեց աննախադեպ կոնսենսուս։ Այսօր արդեն պատկերը հստակ է՝ բարիկադի մի կողմում չարիքի կառավարությունն է՝ իր ղեկավարով և մերձավորներով, մյուս կողմում՝ հայ ժողովուրդը։

Սակայն անգամ այս աղետի գլխավոր մեղավորը լինելով՝ իշխանությունները, սեփական, նեղ անձնական և խմբակային շահերը գերադասելով հայրենիքի շահից, չեն ցանկանում ի գիտություն ընդունել հասարակության լայն զանգվածների ներկայացրած՝ հեռանալու հստակ պահանջը։ Ուստի հերթը հանրությանն է՝ սեփական ձայնը չարիքի կառավարությանը լսելի դարձնելու և հեռանալ ստիպելու։

Այս ամիսների ընթացքում Հայրենիքի փրկության շարժման՝ Հանրապետության հրապարակում տեղադրված վրանը մեր պայքարի հարթակներից մեկն էր, որի շնորհիվ հանդիպեցինք, լսեցինք և զրուցեցինք մեր հազարավոր քաղաքացիների հետ։ Այսօրվանից, սակայն, փոխվում է մեր պայքարի մարտավարությունը։

Կարևորելով յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու՝ լսված լինելու իրավունքը՝ Հայրենիքի փրկության շարժումն այսուհետ ամեն օրը՝ ժամը 17։00-19:00-ին, կլինի Ազատության հրապարակում։

Հայրենիքի փրկության համար ծավալված մեր աննահանջ պայքարը շարունակվում է, մինչև չարիքի կառավարության հեռացում և Հայաստանի հզորացման նախադրյալների ստեղծում։

Կհանդիպենք Ազատության հրապարակում։

Իսկ գլխավոր ժամադրությունը մնում է նույնը՝ փետրվարի 20-ին, ժամը 15։00-ին, համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում»,- ասված է Սաղաթելյանի հայտարարության մեջ: