Միացեք Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին նախաձեռնությանը (Տեսանյութ)
«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը հանդես է եկել առաջարկով՝ պետության առանձնատները վերադարձնել պետության պաշտպաններին:
Առաջարկը հետեւյալն է՝ կառավարական ամառանոցների հսկա համալիրը վերածել ժամանակակից բժշկական կենտրոնի, վերականգնողական կենտրոնի, որտեղ կապաքինվեն պատերազմում վիրավորվածները, որտեղ ուսում եւ մասնագիտություն կստանան հաշմանդամ դարձած մեր զինվորները, որտեղ իրենց հանգիստը կանցնեն եւ վերականգնողական փուլ կանցնեն բանակից զորացրվածները, որտեղ հոգեբանական բարձրակարգ օգնություն կստանան ոչ միայն զինվորները, զինվորականները, այլ նաեւ նրանց ընտանիքի անդամենը, զոհված զինվորականների ընտանիքի անդամները:
Կարճ ժամանակում նախաձեռնությանը միացել են հարյուրավոր մարդիկ՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, զինվորականներ, կամավորականներ, քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, բժիշկաներ, հոգեբաններ, իրավաբաններ, դասախոսներ, լրագրողներ:
Դուք եւս կարող եք միանալ այս կոչին տարածելով այս տեսանյութը, անելով հայտարարություն ձեր ֆեյսբուքյան էջում, Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, գրելով էլեկտրոնային փոստին` [email protected]:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին