Ժամկետային զինծառայողներին այլեւս Արցախ չեն ուղարկի
Ժամկետային զինծառայողներին այլեւս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, եւ ինչպես հայտնի է դարձել Sputnik Արմենիային, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։
Sputnik Արմենիային հաջողվեց նաեւ պարզել, որ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ:
Ավելի վաղ մամուլում եւ սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմալուծման մասին: Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ավելի ուշ հայտարարեց, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով։ Այնուհետեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով պաշտպանության բանակի լուծարման լուրը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են