Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Forever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներին Եզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածը Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղում Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասին Դպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրեր Ես բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքին Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters Այսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւ Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը ԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ Արշակյանին Խորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը

Forever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթներըԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվիՌուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 03.07.2026Պետական, համայնքային նշանակության ապորինի շենքը ո՞րն աԸնդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներումԳագիկ Բեգլարյանը կմնա կալանավորվածԸնտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայատվելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըՆա կմնա բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկըԱրմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԹեհրանՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03․07․2026ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանըՋրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանըԾայրահեղ շոգի հետևանքով Նյու Յորքում ասֆալտը սկսել է հալվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԿեսօրից հետո ու գիշերը  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպԿառավարությունը  լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայականների տրամադրման կարգումԱզգային գեոպորտալը կդառնա անտառների և պահպանվող տարածքների վերահսկման գործնական գործիքԱրուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածուԱՄՆ-ում կարծում էին, որ Իսրայելը կարող է սպանել Իրանի գլխավոր բանակցողներին. NYTԻ՞նչ կտա զբոսաշրջության նոր կարգավորումը մարզերին
Հայաստան

Պատերազմի գաղտնիքները մանրուքների մեջ են․ Լրագողները մեծ անելիք ունեն․ Կարին Տոնոյան

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը զրուցել է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր, «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, «Որդուս» ՀԿ նախագահ Կարին Տոնոյանի հետ։ Հարցազրույցը կհրապարակենք երկու հատվածով։

- Տիկին Տոնոյան, բոլորս գիտակցում ենք, որ մեր կյանքն այլևս առաջվանը չի լինի։ Բոլորս ենք կորցրել եթե ոչ որդի, ապա բարեկամ, հարազատ ու ընկեր։ Դժվար է այս զգայուն հարցում զսպել էմոցիաները, խուսափել որակումներից, բայց պետք է սթափ գնահատենք՝ ինչի՞ հետ գործ ունենք։

-Որևէ մեկը թող չկարծի, որ այն ցավը, որ մենք հիմա ունենք, վաղն ինքը չի ապրելու։2016թ. ապրիլյանի մայրերի ցավը հարյուրից դարձավ հինգ հազար, իսկ գուցե յոթ հազար: Ավելացնենք տասը հազար վիրավոր, որոնցից շատերը չգիտեմ՝ կուզեին էդ վիճակով ապրել։ Մղկտում եմ, երբ տեսնում եմ էդ երիտասարդ տղաներին՝ առանց ոտք, ձեռք, խեղված ճակատագրեր։ Ազգի կեսը վիրավոր է։ Վիրավորի ծնողն էլ է վիրավոր։ Կենդանի զոհը ամենասարսափելի զոհն է, որովհետև այլևս կորցնելու ոչինչ չունի։ Հայաստանում հիմա մոտ 50 հազար ողջ մնացած զոհ կա, որոնք ամեն օր գնում են Եռաբլուր, վերադառնում են և դիակի պես ապրում են։ Որդուս որևէ մեկը հետ չի բերելու, շատերն ինձ հարց են տալիս՝ ինչի՞դ է պետք, ինչո՞ւ ես փորփրում։ Ուրիշների որդիների համար եմ փորփրում, ուզում եմ, որ ծնողները իրավատեր դառնան։ Այս պատերազմում զինվորը չի պարտվել, այս պատերազմում պարտվել է բանակի անկարգապահությունը և իշխանության դավաճանությունը, որովհետև մեր տղաները մինչև վերջին օրը չգիտեին, որ էստեղ դավաճանություն է տեղի ունեցել ու շարունակում էին կռվել։ Հազարավոր են փաստերը։

 

- Դուք ձեր «Որդուս» ՀԿ-ով միացել եք «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությանը, որն առաջարկում է կառավարական ամառանոցները վերածել ժամանակակից բժշկական կենտրոնների և հանձնել զինվորներին։ Ըստ ձեզ, էլ ինչ քայլեր են պետք հետպատերազմյան վիճակից դուրս գալու համար։

-Աջակցում եմ պարոն Գեղամի նախաձեռնությանը։ Մենք մեր որդիներին կորցրել ենք, պայքարում ենք մյուսների որդիների համար, որովհետև հաջորդ զոհը իրենց որդիները կարող են լինել։ Այո, Հայաստանի լավագույն շենքերը պետք է դառնան վիրավորների և բանակում հիմա ծառայող և վերադարձող տղաների համար բժշկական կենտրոններ։ Բոլորը խեղված են հոգեբանորեն։ Իմ աշակերտներից քանիսը վերադարձան, ինձ տեսան, գնացին։ Էդ տղաների աչքերում անգամ անառողջ հայացք կա։ Բոլորը պետք է վերադառնան, հետծառայողական կուրսեր անցնեն, որ կարողանան հոգեբանորեն վերականգնվել։ Ես ամեն գիշեր գնում եմ Եռաբլուր։ Որդուցս քիչ այն կողմ թարմ շիրիմ կա, գալիս են իրենց ջոկատի տղաները և խմում։ Շատ չէ, մի երկու բաժակ, բայց ցավից են հարբում, հետո սկսում մղկտալով լացել։ Կարդացի, որ զոհվածի մայր է իրեն փորձել Հաղթանակի կամրջից ցած գցել, ինքնասպան լինել։ Մեկ օր առաջ զոհվածի մի ուրիշ մայր էր եկել և ասում էր՝ ես ուզում եմ աշխարհը քանդվի, ոնց ապրեմ էս չարության հետ։ Նրանց հոգեբանական աջակցություն է պետք, բոլորը չէ, որ կարող են դիմանալ։ Այս ամենը բուժում է պահանջում։ Մենք պետք է գոնե ողջ մնացածների առողջության մասին մտածենք, և այո, լավագույն տարածքները պետք է պատկանեն նրանց։ Իմ որդին չի կարողանալու էնտեղ բուժվի, բայց մյուսները պետք է գնան բուժվեն, նոր գնացող ծառայողները եւս։ Ես 9 տարի եղել եմ Պաշտպանության նախարարության խորհրդի կազմում, տեսել եմ, թե ինչպես են բանակից վերադառնում մեր տղաները՝ առողջությունը կորցրած։ Յյուրաքանչյուր ծնող պետք է իմանա, որ իր երեխան գալու է և ամենամեծ պատվով, արժանի ձևով բուժվելու է ամենալավ, հատուկ առողջարանում։ Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ իր լավագույնն ինքը պետք է տա իր զինվորին։
Ծնողներից շատերն ասում են՝ վրեժ ունենք, չենք ներելու։ Ինչպե՞ս շարունակել։
-Այո, ասում են՝ դուք չարացել եք, ի վիճակի չեք այլևս սթափ մտածելու։ Որևէ մեկը չի կարող ասել, որ հայրենիքի վրեժը սրբազան պարտք չէ։ Աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ էլ հայրենիքի վրեժն է, որ ապրեցնում է հայրենիքները։ Եթե քո հայրենիքը տրորել են, դու վրեժով չես, այդ հայրենիքները մեռնում են։ Եթե որևէ մեկն այսօր կասի, որ մենք մեր հայրենիքի վրեժը չպիտի լուծենք, ուրեմն ինքն է դատապարտել մեր հայրնեիքին մահվան, կործանման։ Իմ վրեժն այլևս անձնական չէ, ես վեր եմ արդեն էդ ամեն ինչից, բայց իմ որդու հաղթանակն են իրենից խլելել, իր ընկնելու իմաստն են խլել ինձնից, և դա հարենիքն է։ Ի վերջո, ինքը հայրենիքի համար էր գնացել, ուրեմն հայրենիքն է այսօր դավաճանված ու խոցված, ուրեմն հայրենիքի վրեժը մենք պետք է լուծենք։ Գալիս են ինձ մոտ զինվորական տղերք, հսկա, աջդահակ տղաներ և ասում են՝ Կարին Տոնոյան, չենք կարողանում ապրել, ի՞նչ անենք։ Բոլորին ասում եմ ՝ այս պահին սահմանի թշնամին Երևանի թշնամու հետ համեմատած, շատ փոքր թշնամի է, որովհետև նրան հստակ գիտես՝ ինչպես վերացնել, հիմա թշնամին գրավել է Երևանը, կռիվն էստեղ է, եկեք կռիվ տանք, ազատենք մեր հայրենիքը։

- Ի՞նչ քայլերով։

-Միավորվելով, ձնագնդի էֆեկտով, ոտքի կանգնեցնելով ժողովրդին։ Ամենաթակ բանը ապրելու համար արժանապատվությունն է։ Էսպե՞ս պետք է ապրենք, տրորոված արժանապատվությամբ։ Ինչի մենք չգիտեի՞նք, որ Նիկոլը չի կարող երկիր կառավարել, 2018-ին էլ գիտեինք, բայց ընդամենը նրա համար, որ ուզում էինք մերժել Սերժին, բերեցինք մի թերուս ինչ-որ մեկին, դրեցինք մեր գլխին։ Բոլորը շատ լավ գիտեին իրեն, և անգամ իր հայրն իրեն չվստահեց, հարցազրույցին ասաց՝ ավելի խելացի մարդ չկա, որ դնեք։ Ես ժամանակին եղել եմ հետաքննող լրագրող, գիտեմ՝ այն ինչ կարող է անել հետաննքող լրագրողը, քննիչը, դատախազն անգամ չի կարող անել։ Պատերազմի գաղտնիքները մանրուքների մեջ են։ Մայրերն ի՞նչ գիտեն՝ էնտեղ ինչ է տեղի ունեցել, մենք ասեկոսեների մակարդակով գիտենք։ Գնացեք խոսեցրեք զինվորներին, իրենց ընկերներին։ Ճիշտ է, զինվորը չի ասի ճշմարտությունը, կա իր հրամանատարը, կա ողջ մնացած զինընկերը, որին ինքը չի ուզի մատնել, ամեն դեեպքում տղաներ են իրենք։ Ես ինքս իմ դպրոցում միշտ ասում եմ՝ մի մատնեք ձեր ընկերներին։ Իրենք հիմա ինչքան էլ իրենց զոհված ընկերոջը սիրեն, կենդանի ընկերոջից շատ չեն սիրելու, որ ամեն ինչ պատմեն։ Բայց, այնուամենայնիվ, շատ բաներ կպատմվեն, դրանք պետք են ապագայի համար։ Լրագրողները պետք է հավաքեն այդ նյութերը։ Գնացեք, գտեք ջոկատ առ ջոկատ, հանդիպեք, բոլորի հետ զրուցեք, վիրավոր զինվորները պառկած են, իրենցից հավաքեք նյութեր, ոչինչ, մենք հետո կհասկանանք իրենց ասածի մեջ որն է ճշմարտացին։ Եթե նույն ջոկատից տասը հոգի պատմեմ, հետո ճշմարտությունը կկարողանաս հասկանալ։ Պարզեք, թե վերադարձածներից ովքե՞ր են, որ շարունակում են համագործակցել իշխանության հետ, էստեղ կարող է շատ խորը բան թաքնված լինել։ Ովքե՞ր կամավորներ հավաքեցին, ջոկատներ բացեցին, ուշադրություն դարձրեք ո՞ր ջոկատներն են վերջին շրջանում բացվել, որտեղի՞ց է հրահանգ եղել։ Արդյոք կազմակերպիչները ԱԱԾ գործակալներ չեն եղել։ Ինձ շատ հետաքրքիր է, վերջին երկու տարում քանի՞ ջոկատ է բացվել, որոնք այս օրերին գնացին կամավոր։ Իմ որդու ջոկատը բացվել է այդ ժամանակահատվածում, ինչո՞ւ, պետք է հասկանալ։ Գուցե նրանց հրամանատարները ԱԱԾ գործակալներ են եղել, որովհետև մենք տեսանք, որ պատերազմի ժամանակ երկրի գլխավոր կոչված հրամանատարը հրահանգ էր տալիս, զորակոչ չէին անում, բայց կամավորների էին ուղարկում, գուցե հրաման էր տրված, որ կամավորագրեք, ջոկատներ ստեղծեք, որովհետև կամավոր գրվում են ամենաոգեղեն, ամենախելացի, ամենուժեղ տղաները, պետք էր ազգի այդ սերուցքը վերացնել։ Որովհետև տրամաբանությանը չի ենթարկվում՝ դու ունես բանակ, որը զորակոչով կարող է կրկնակի բանակ հավաքել, դու ճղճղում ես, որ տանից բռոնիժիլետ, կասկա վերցրեք, կամավորագրվեք։ Ես ծանոթներ ունեմ, որոնց զորակոչէլ էին, մի ամիս չէին տանում։ Ինչո՞ւ էիք կամավոր տանում, որովհետև կամավորի հրամանատարը բանակի հրամանատար չէր, գուցե ձեր գործակալներն էին, որ պետք է տանեին տղաների գլուխներն ուտեին։ Ես հիմա բոլորը հարցականով եմ տալիս, գուցե իմ ասածները բոլորը ցնդաբանություն են, բայց հնարավոր է նաև ճիշտ են։ Քնություն ուշ թե շուտ կլինի, եթե որևէ մեկը մտածում է մի քանի ամիս հետո ամեն ինչ կանցնի, սխալվում են։ Մի տարի հետո էլ չլինի, տասը տարի հետո լինելու է այդ դատն ու դատաստանը։ Իրենց չհասնի, իրենց զավակներին է հասնելու և, ի վերջո, մի օր բոլորը պատասխան են տալու։
Գրիչը զենքից պակաս սարսափելի չէ, հիմա գրչի գործելու ժամանակն է։ Ես ինձ հազիվ եմ զսպում, որ նորից լրագրողի գրիչը չվերցնեմ ձեռքս։ Ինչ է նշանակում ԴՆԹ-ի ճանաչման պատճառով օրը 3-6 հուղարկավորություն կա։ Ծնողներ կան, որ դեռ 6 ամիս կսպասեն իրենց զավակների ճանաչմանը, բա դուք խիղճ ունեք։ Ինչո՞ւ այդ թեման լագրողների ամենօրյա գրչի տակի նյութը չէ։ Ինչո՞ւ չկարողացանք ստիպել այս ապիկար իշխանություններին, որ 2-րդն առնեն, ասում են՝ առել են, բայց չի գործում։ Տասը հատ պետք է առնեիք, որպեսզի ծնողը մեկ ամսից ավելի գոնե չսպասեր։ Մոտ հազարի չափ մարմին կա, որ պիտի ճանաչվի, եթե անգամ բաժանես օրերի քանակի, դեռ 6 ամիս կամ մի տարի ծնողը պետք է սպասի։

«Ճշմարտություն սերունդների համար»