Լուկաշենկոն ապտակեց Ռուսաստանին, Իսրայելին եւ Հայաստանին, բայց պատասխան չի ստանում
Լապշինին Բելառուսը հանձնեց Ադրբեջանին: Ալեքսանդր Լուկաշենկոն այս քայլով ապտակեց նախ Ռուսաստանին եւ Իսրայելին, որոնց քաղաքացի է հանդիսանում բլոգեր Լապշինը, ապա նաեւ Հայաստանին, քանի որ այս մարդուն ձերբակալել են Արցախ այցելելու համար:
Ռուսաստանը լռում է կամ գրեթե լռում է: Իսրայելը եւս տարօրինակ լռություն է պահպանում, շատ տարօրինակ, իսկ մեր ԱԳ նախարարությունը բավարարվել է մամուլի խոսնակի հուզական պատասխանով: Հիմա հարց է առաջանում, թե ԵՏՄ անդամ Բելառուսը ում բարեկամն է եւ նաեւ երկրորդ հարցը՝ միթե այդ ինքնահավան, հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն ոչ Ռուսաստանը, ոչ Իսրայելը եւ ոչ էլ Հայաստանը չեն պատասխանելու: Վստահ կարող եմ ասել, որ եթե Լապշինը լիներ ԱՄՆ քաղաքացի, ապա Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները չէին ուշանա: Երբ Հունգարիան մարդակերին հանձնեց Ադրբեջանին, մենք խզեցինք դիվանագիտական հարաբերությունները, իսկ հիմա ինչու ենք լռում:
Կառլեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար