Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Կարծիք

Շուշիի վերաբնակեցման ծրագրի հեղինակ բարերարը ֆեյսբուքյան գրառման համար հայտնվել է իրավապահների թիրախում

Դավաճաններին «ահաբեկելու» և «խփելու» վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման համար Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող կանադահայ Հրաչ Ջաբրայանը «Ապագե» հիմնադրամի գործադիր տնօրենն է, Շուշիի վերաբնակեցման ծրագրի հեղինակը։

NEWS.am–ի տեղեկություններով՝ Ջաբրայանը, նախքան իր գրառման առնչությամբ քրեական գործի հարուցումը, վերադարձել է Կանադա։ Իսկ մինչ այդ, Ջաբրայանն ակտիվորեն մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ցույցերին և անգամ իրավապահների կողմից բերման է ենթարկվել։ Նշենք, որ կանադահայ գործարարը վերջին տարիների ընթացքում խոշոր ներդրումներ է կատարել Արցախում, մասնավորապես Շուշիում, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մասնավորապես Ջաբրայանը Շուշիում իրականացնում էր բնակարանաշինական մեծ ծրագիր, որով նախատեսվում էր առաջին հինգ տարում անվճար բնակարաններ հատկացնել Շուշի տեղափոխվող մեր հայրենակիցներին, այդպիսով նպատակ ունենալով առաջիկա տարիներին վերաբնակեցնել հայկական քաղաքը և բազմապատկել Շուշիի բնակչության թվաքանակը։ Բնակարանաշինական ծրագրի իրականացման շնորհիվ, նախքան պատերազմը, հարյուրավոր արցախցիներ ապահովվել էին աշխատատեղերով։ Սակայն պատերազմի հետևանքով Ջաբրայանը ոչ միայն կորցրել է իր ունեցվածքը, այլև զոհվել են իր ընկերներն ու ծրագրի աշխատակիցներից շատերը։


«Մենք հավատացել ենք, որ Արցախը կկարողանանք պահել, եթե այնտեղ ստեղծենք աշխատատեղեր, ինչը կնպաստի դեպի Արցախ ներգաղթին։ Ես չեմ ցավում իմ ունեցվածքի կորստի համար, ես ցավում եմ մեր հայրենիքի ու ժողովրդի կորստի համար»,–մեկ ամիս առաջ Հինգերորդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել էր Ջաբրայանը։

Վերջինս պատերազմի ընթացքում և դրանից հետո նյութական զգալի աջակցություն է ցուցաբերել զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև Արցախի տարբեր բնակավայրերի՝ այդ թվում Բերձորի Աղավնո գյուղի բնակիչներին։ Հավելենք, որ անկախությունից ի վեր Ջաբրայանը մեծածավալ ներդրումներ է իրականացրել նաև Հայաստանում՝ մասնավորապես Սյունիքում։ Ուշագրավ է, որ Ջաբրայանի գրառման հիմքով քրեական գործի հարուցումից հետո ֆեյսբքութում իշխանամերձ շրջանակներից կոորդինացվող օգտատերերը նրան ներկայացնում էին իբրև նախկին իշխանությունների սպասարկու, մինչդեռ փաստն այն է, որ Ջաբրայանի հարաբերությունները այնքան էլ հարթ չեն եղել նախկին իշխանությունների հետ։ Կանադահայ գործարարը, նախքան իշխանափոխությունը խնդիրներ է ունեցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ և այդ մասին անգամ գրառումներ արել։ Ըստ Ջաբրայանի՝ հիշյալ անձանց ապօրինությունների արդյունքում կանադական ընկերությունը վաճառել էր Կապանի ոսկու հանքավայրը և հեռացել Հայաստանից։ Ավելին, Ջաբրայանը, որի գրառումը Քննչական կոմիտեն որակել է բռնություն գործադրելու կոչեր պարունակող հրապարակում, խոստովանում է, որ ժամանակին հույսեր է կապել թավշյա հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 3–ին քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել «Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին։

Արձագանքելով ՔԿ–ի հաղորդագրությանը, կանադահայ գործարարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ինչպես միշտ, ՀՀ Քննչական Կոմիտեն ստրուկն է դավաճան փաշաեւին... ահավոր վախցած եմ...»։ Ավելի ուշ Ջաբրայանը, դիմելով քննչական կոմիտեին, հիշեցրել էր, որ դեռևս 2020թ. նոյեմբերի 15–ին ֆեյսբուքյան օգտատարերից մեկը սպառնացել էր սպանել իրեն, սակայն իրավապահները դրան որևէ ընթացք չեն տվել։

«Քննչական կոմիտե, ասելու բան չունե՞ք, թե նորմալ է ձեր երկրում Նիկոլականը սպառնա ընդիմադիրի արյունը թափել...» տեղադրելով իր հասցեին բռնության սպառնալիք պարունակող մեկնաբանության սքրինշոթը, գրել էր բարերարը։