Յուրգեն Կլոպ. Հիասթափված եմ, նույնիսկ ժպտալու առիթ չկա
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Բրայթոնից» կրած տնային պարտությունը նվազագույն հաշվով: «Բրայթոնը» Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում նախորդ անգամ հաղթել էր 1982 թվականին:
«Հիասթափված եմ, նույնիսկ ժպտալու առիթ չկա: Բարդ է ընդունել դա: Շատ ծանր շաբաթ է, եղան 2 ինտենսիվ արտագնա հանդիպումներ, և այսօր մենք բավականաչափ թարմ չէինք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավոր: Շատ էին այնպիսի պահերը, երբ մենք հեշտությամբ գնդակը հանձնում էինք մրցակցին: Մենք հեշտացրինք «Բրայթոնի» կյանքը, թեև նրանք էլ լավ տեսք ունեին:
«Բրայթոնն» արժանի հաղթանակ տարավ, առանց կասկածների: Ինձ համար այս պահին ավելի կարևոր է գտնել բացատրություն, թե ինչպես դա եղավ և հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ այս երեկո: Մենք համոզիչ տեսք չունեինք: Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է խաղալ ավելի լավ, քան այսօր էր: Ես նրանց ճանաչում եմ: Պատճառն այն չէր, որ նրանք չէին ցանկանում: Պատճառն այլ է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» երկրորդ անընդմեջ տնային պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում: Դրանից առաջ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 68 հանդիպում անընդմեջ չէր պարտվել «Էնֆիլդում»: Լիվերպուլցիները 40 միավորով չորրորդ տեղում են և 2 միավոր հետ են երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են