նիկոլի տեսակը մեզ համար դարձել է պատիժ
Սենոր Հասրաթյանը գրում է.
Այսօր «Շուշիի կարգավիճակի» վերաբերյալ լայվով արդարացում որոնող ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ելույթից հետո նորից համոզվեցի, որ կա մարդու տեսակ, ով ժողովրդի անունից զավթած լինելով իշխանությունը՝ կարող է ոչ միայն անտեսել իրեն իշխանական աթոռին բերած ժողովրդի հետաքրքրությունները, այլև անընդհատ անամոթաբար նրան ստել...
Մարդու այդ տեսակը Երկրի համար դարձել է պատիժ, որից ազատվելն այլևս ժամանակի հրամայական է... Հակառակ դեպքում իր այդ անտրամաբանական ու ազգավտանգ «արդարացումներով» նա վերջնականապես լափելու և կործանելու է մեր Հայրենիքը... Իսկ հետո, ինչպես միշտ, մենք կատարվածը վերագրելու ենք հայի դժբախտ ճակատագրին, այլ ոչ թե մարդու այն տեսակին, որին իշխանության է բերել նույն ինքը՝ հայ ժողովուրդը...
Հ.գ. - Հետաքրքիր է մարդու այդ տեսակը երկրի թիվ մեկ ամբիոնից խոսելով 90-ականների սկզբին Շուշին 90%-ով ադրբեջանաբնակ քաղաք լինելու մասին, տեղյա՞կ էր, որ դարեր շարունակ 100%-ով հայաբնակ էին Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների բռնազվթված տարածքները... Եթե այո, ապա ինչպես է վերաբերվում այն իրողությանը, որ Շուշին օր-օրի հետևողականորեն նորից ադրբեջանակացվում է, իսկ բռնազավթված հայկական տարածքների բնակչությունն այսօր՝ գաղթականի կ ա ր գ ա վ ի ճ ա կ ու մ, ժամանակավոր կացարաններ է փնտրում Ստեփանակարտում, Երևանում և այլուր... Ես այդ հարցի պատասխանն ունեմ, իսկ դու՞ք...


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն