Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Յուրաքանչյուրը կարող է մտածել, որ սա եղել է նախօրոք պարտությունը պլանավորած պատերազմ․ Ռոբերտ Քոչարյան

Անցած ժամանակահատվածում էլի մի շարք բացահայտումներ եղան, որոնք ավելի մեծ կասկածներ առաջացրեցին, թե ինչու մենք այսպիսի պարտություն ունեցանք։ Եվ դա գումարվեց այն հանգամանքին, որ այն ժամանակ հնչեցված փաստերին, որեւէ ոսջամիտ բացատրություն մենք չենք ստացել։ Այս մասին 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սեւակ Հակոբյանի (Yerevan-today) եւ Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եվ սա՛ է ստեղծում այն մթնոլորտը, որի պատճառով քաղաքացիների շրջանում բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնք անպատասխան են մնում պետական մարմինների կողմից։ Սա, իհարկե, մեծ պրոբլեմ է։ Այսպիսի մի դիլեմա է առաջանում յուրաքանչյուր մարդու համար․ վարչապետը, իշխանությունն արեցին ամեն ինչ պատերազմ ունենալու համար կամ չարեցին ոչինչ պատերազմը կանխելու համար։ Եվ երկրորդը․ վարչապետը, իշխանությունը արեցին ամեն ինչ պատերազմում պարտվելու համար եւ չարեցին ոչինչ պատերազմում չպարտվելու համար։ Երբ քաղաքացին այսպիսի դիլեմայի առջեւ է կանգնում, իհարկե, սա նորմալ վիճակ չէ, եւ քաղաքական դիսկուրսը երկրում, քննակումները գնում են այն ուղղությամբ, թե ինչ չափով է այդ կասկածը պրեյոկտվում մեր իրավիճակի վրա։ Կրկնեմ՝ այն ժամանակվանից բազմաթիվ հարցեր ավելացան, որոնք մնացին անպատասխան», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Դուք ունե՞ք պատասխանը, հարցին, ՀՀ նախկին նախագահն ասել է․ այնքան շատ են սխալները, որ ինքը կարծում է՝ մեկ մարդու համար, մեկ պատերազմի համար դրանք չափից դուրս շատ են։

«Ես կառաջարկեի այդ հարցին նայել այլ անկյան տակ․ իսկ ինչն է ճիշտ արվել, որպեսզի չունենանք պատերազմ եւ չպարտվել այդ պատերազմում։ Այս 2,5 ամսվա մեջ որեւէ մեկը չի ասել, թե ինչն է ճիշտ արել այս վարչապետը, այս իշխանությունը այս վիճակում չհայտնվելու համար։ Ասում է՝ 30 տարի, եւ այլն, եւ այլն, բայց կոնկրետ այս ընթացքում ի՞նչն է ճիշտ արվել։ Եվ սա ուղղակի ապշեցնում է։ Գիտեք, կյանքում չի լինում, որ ենթադրվող բազմաթիվ քայլերից, նույնիսկ պատահաբար դու մեկ ճիշտ քայլ չես անում։ Ուղղակի հիշեցնենք մեր ժողովրդին, խոսքը մի շարք բաների մասին է․ դիվանագիտական ձախողում, գործընթացը փակուղի մտցնել, հրահրել Թուրքիային, Ադրբեջանին, քայլերով միավորել նրանց մեր դեմ, պատերազմի ժամանակ մարտական ճանապարհ անցած փորձառու հրամանատարների չեզոքացում, կանոնավոր բանակից անցում ջոկատների, այս ամենը քննարկվել է եւ շարունակում է քննարկվել մինչեւ օրս։ Եվ կրկնեմ, օգնեք ինձ ասել՝ ո՞ր քայլն է եղել ճիշտ, այս վիճակում չհայտնվելու համար», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Դավաճանությո՞ւն էր, թե՞ անպարաստության, անփութության հետեւանք, հարցին ի պատասխան, Ռ․Քոչարյանն ասել է․

«Փաստացի ի՞նչ ունենք մենք այսօր․ ձայնագրությունից նկատելի է, որ այդպիսի թեմա եղել է (նկատի ունի Լուկաշենկոյի կողմից Սերժ Սարգսյանին Ալիեւի կողմից 5 մլրդ դոլար առաջարկելը Արցախի անվտանգության գոտուց հրաժարվելու դիմաց՝ NEWS.am), քննարկումներ եղել են, մերժում եղել է։ Հայտնի դարձավ նաեւ, որ այս նոր իշխանությունը այս կարգի խոսակցության մեջ մտել է Ադրբեջանի հետ, հայտնի պաշտոնյա, հանդիպում Դուբայում, փաստացի եղել է։ Եվ մենք չգիտենք՝ այդ առաջարկն ընդունվե՞լ է, թե՞ մերժվել։ Մենք ունենք այդպիսի խոսակցություն, որը հաստատված է եւ անհերքելի, եւ ունենք արդյունք, խոսքը տարածքների դիմաց 5 միլիարդի մասին էր, ունենք կորցրած տարածնքեր, որոնց մասին խոսվում էր՝ 5+2, հիմա մի բան էլ ավելի կորուստ ունենք։ Հիմա ես չունեմ փաստեր՝ հայտնաբերելու, ապացուցելու համար այդ կապը, հետեւանքի եւ առաջարկի միջեւ, բայց մենք ունենք իրավապահ մարմիններ, եթե ունենք պետություն, ապա այդ կապը պետք է կամ հերքվի կամ հաստատվի։ Դա կարելի է անել լայնածավալ եւ պրոֆեսիոնալ հետաքննությամբ։ Իսկ քանի որ իշխանությունը մերժում է որեւէ նույնիսկ ուսումնասիրություն, մերժում է փաստահավաք խմբի ձեւավորումը, ուրեմն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, այնքան ժամանակ, քանի դեռ դա չի հերքվել։ Պարզ է, որ այս իշխանության օրոք դա հնարավոր չի անել, իշխանությունը պետք է փոխվի, եւ քաղաքացիները իմանան՝ ինչ է կատարվել իրականում»։

Դա այն հարցերից մեկն է, որի պատասխանն այսօր չկա, ասել է երկրորդ նախագահը անդրադառնալով հարցին, որ ԶՈՒ ԳՇ պետը պատերազմի չորրորդ օրը զեկուցել է պատերազմը շարունակելու անհնարինության մասին, իսկ պատերազմը հաջորդող օրերին այդպես էլ չի կանգնեցվում։

«Դա առաջացնում է մեծ կասկածներ, որ եղել է նման գործարք, եղել են ստվերային պայմանավորվածություններ, եւ մարդիկ իրավունք ունեն կասկածներ ունենալ։ Եվ նրանց արձագանքից էլ կարելի է դատել, թե ինչ վերաբերմունք ունեն վարչապետի նկատմամբ․/ եթե համակրում է, ասում է՝ չի եղել գործարք, իսկ ովքեր չեն համակրում, իսկ մեծ մասն այսօր նաեւ ատում է, հավատում է այդ ամենին։ Սա նորմալ վիճակ չէ, որ հանրությունը պետք է ապրի այսպիսի մտորումներով։ Ստեղծվում է տպավորություն, որ ամեն մեկը կարող է մտածել, որ սա եղել նախօրոք պարտությունը պլանավորած պատերազմ։ Այդպիսի ողջամիտ կասկած փաստերի այսպիսի համադրումով, առաջանում է», նշել է Ռոբերտ Քոչարյանը։