Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Իշխանական խմբակը Ազգային ժողովը սարքել է իրենց «հոր դուքանը».

Yerevan.today-ը գրում է. «Դավաճանական իշխանության գրպանի խմբակցության վախը մեկ լրագրողից այնքան է, որ Ազգային ժողովում Yerevan.Today-ի նկատմամբ «հատուկ վերաբերմունքը» չի սահմանափակվել լրագրողին հավատարմագրումից զրկելով:

Այսօր ԱԺ աշխատակազմն իրեն իրավունք է վերապահել թույլ չտալ լրագրող Սյուզի Բադոյանին մուտք գործել ԱԺ տարածք՝ անգամ անցագրի առկայության պայմաններում: Մինչդեռ լրագրող Բադոյանը ԲՀԿ–ական պատգամավոր Արման Աբովյանի հետ հարցազրույց էր պլանավորել եւ ընթացակարգի համաձայն` օգտվելով իր եւ պատգամավորի իրավունքից, նախապես պատգամավորի գրությամբ անցագիր էր ստացել ԱԺ ընդունարանից:

ԱԺ անցակետում անվտանգության աշխատակիցները տեսնելով լրագրողին՝ միանգամից կապ են հաստատել վերադասի հետ, զեկուցել են լրագրողի անցագրի մասին (ինչը սովորաբար չի արվում, նրանք պարտավոր են ներս թողնել միանգամից), եւ հատուկ կապով նրանց ասվել է լրագրողին թույլ չտալ մուտք գործել տարածք:

Ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ, անվտանգության երեք աշխատակիցներից որեւէ մեկը չի կարողացել վերադասից իջած հրահանգը լրագրողին պարզաբանել կամ հիմնավորել իրավական փաստարկներով:

Միայն նա, ով հատուկ կապով զեկուցել էր, ենթադրաբար՝ ԱԺ աշխատակազմին, հազիվ ծամծմելով՝ իրար կապկպած մի նախադասություն է արտասանել՝ «ռեժիմը թույլ չի տալիս, եւ դուք չեք կարող հիմա մտնել խորհրդարան, այսքան բան»: Ո՞ր ռեժիմը, քաղաքակա՞ն, լրագրողի հարցին անվտանգության աշխատակիցները ակնարկել են, թե ինքներդ գիտեք ինչ-ինչոց է։ Այդ ընթացքում անցագրով մուտք գործած այլ անձանց դեպքում նորից կապ չեն տվել զեկուցելու։ Այսինքն՝ լրագրողի համար մինչ այդ նախազգուշացում է արվել, որպեսզի օրենք խախտելու գնով անգամ նրա մուտքը արգելեն:

Ո՞ւմ հրահանգով է Yerevan.Today–ի աշխատանքն ԱԺ-ում սահմանափակում աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, երբ իր վերադասը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է եւ հաշվետու է միայն Միրզոյանին։ Տրամաբանությունը հուշում է, որ Տիգրան Գալստյանի կողմից սանկցիաներն իջեցվել են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի սադրած միջադեպից հետո, ուստի չի բացառվում, որ հենց այս օդիոզ դեմքն է իրականում հրահանգել ԱԺ աշխատակազմին ապահովել իր անվրդով ճեմելը ողջ վարչական տարածքով մեկ՝ առանց «լրագրողական հետապնդումների»:

Ի՞նչ խոսք, բազմաթիվ լրատվամիջոցներիս համար նորություն չէ, որ ռեժիմը դիսկոմֆորտի բացահայտ վախ ունի խորհրդարանական աշխատանքը լուսաբանող մի շարք ԶԼՄ-ների ներկայությունից, բազմաթիվ դրվագներով հրապարակվել են, թե ինչպես են «հուշտ» լինում Անդրանիկ Քոչարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, երբեմնի լրագրող պատգամավորներ Հայկ Գեւորգյանը, Արթուր Հովհաննիսյանը ու Վահագն Հովակիմյանը, Արմեն Խաչատրյանը, սորոսական պատգամավորներ Արտակ Մանուկյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը, Արփի Դավոյանը, Քրիստինե Պողոսյանը, եւ այլոք, որ նրանք վրդովվել են իսկ իրականում վախենում են՝ «5-րդ ալիքի», «Հրապարակ» օրաթերթի, «168 ժամի», Yerevan.Today-ի ոչ կանխատեսելի լրագրողների հարցադրումներից, հաճախ են վիրավորել լրագրողների եւ խոչընդոտել վերջիններիս աշխատանքը: Նրանցից շատերն են Yerevan.Today-ի տեսախցիկի առաջ հուզմունքից կամ վախերից խիստ անհարմար դրության մեջ ընկել։ Վերջին ամենատգեղ տեսարանը «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպն էր:

Թերեւս սա էլ վերջին կաթիլը դարձավ իշխանության վախերի բաժակի համար, ու որոշել են այսուհետ գնալ տոտալ ապօրինությունների՝ արգելելով ԱԺ շենքի մուտքը: Այս դավաճանական խմբակին թվում է, թե Հայաստանի խորհրդարանի շենքը իրենց «հոր դուքանն է», կարող են ուղղակի որոշել՝ ում թողնել ներս մտնի, ում՝ ոչ։

Հիշեցնենք, ԲԴԽ անդամ դարձող Գագիկ Ջհանգիրյանի ճեպազրույցի ժամանակ պատգամավոր Հայկ Սարգսյանը ինքնառաջադրվել էր՝ իբր փրկելու Ջհանգիրյանին հարցադրումներից: Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանի թեւից բռնել եւ նրան հրել էր մի կողմ, նույն ժամանակ նաեւ «Հրապարակ» օրաթերթի լրագրողին էր համարյա սպառնալից տոնով իր մոտ կանչել՝ իբր պարզաբանման: Իսկ երբ երկու լրագրողները վերջինիս տեսախցիկների առաջ դիմել էին, խլել էր միկրոֆոնը եւ տարել իր հետ սենյակ:

20 րոպե անց պատգամավորը բացել էր կողպած դուռը եւ վերադարձրել միկրոֆոնը՝ առանց լրագրողից ներողություն խնդրելու: Իմ կողմից Գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդմանն արդեն ընթացք է տրվել, այն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար։ Իսկ ահա ԱԺ աշխատակազմի ղեկավարը ոչ աշխատանքային ժամին խմբագրություն ուղարկել էր էլեկտրոնային նամակ եւ կոշտ սանկցիաների մասին տեղեկացրել՝ լրագրողին չեն հավատարմագրի այս նստաշրջանում։ Իսկ խմբագրության հարցադրումներին, թե կոնկրետ ինչ օրենքի խախտման հիմքով է իրենց առաջարկ-պահանջը, ԱԺ աշխատակազմի ղեկավարը դեռ չի պատասխանել, չնայած անցել է 11 օր։ Սա էլ ապացույցները, որ խորհրդարանում տիրում է խմբակային շահեր սպասարկող անձնակազմ, այլ ոչ՝ պետական պաշտոնյաներ։

Ահա այսպես խորհրդարանական հանրապետության Ազգային ժողովը դարձել է իշխող ուժի «հոր դուքանը»։ Նրանք այլեւս իրենց հռչակում են օրենքից դուրս, օրենքը իրենք են, կուզենան Արցախը կհանձնեն, կուզենան լրագրողին ներս չեն թողնի։ Միրզոյան Արարատը նայում եւ հպարտանում է, թե որքան ժողովրդավար է իր ղեկավարած «ժողովրդավարության բաստիոնը»»։

 

-