Քոչարյանի իշխանության 10 տարիներին ունեցել ենք 92 մարտական զոհ․ ամրության և խաղաղության տարիներ
Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը շարունակում են անհույս փորձեր իրականացնել, համեմատության մեջ մտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին արձանագրված հաջողությունների հետ, գրում է politik.am-ը։
Որքան էլ գուցե շատերին զարմանալի թվա՝ Փաշինյանի իշխանության համար անտանելի բեռ է նաև այն հանգամանքը, որ Քոչարյանի իշխանության տարիներին սահմանին հայկական կողմը քիչ մարտական զոհեր է ունեցել։
Իշխանական քարոզչամեքենայի լկտիությունն այնքան մեծ է, որ փորձում են իրենց ձեռքի տակ եղած ֆեյք մեդիառեսուրսներով հանրությանը համոզել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք սահմանին ունեցել ենք հազարավոր զոհեր, իսկ իրականությունն այն է, որ քոչարյանական 10 տարիները եղել են խաղաղության և զարգացման եզակի տարիներ։
Պաշտոնական աղբյուրների համաձայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության 10 տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի բանակները ունեցել են 92 մարտական կորուստ։ Մեզ համար մեկ զինվորի կյանքն էլ իհարկե անգնահատելի է, բայց այս տարածաշրջանում անհնար է ունենալ լիարժեք խաղաղություն։ Հայաստանցի շատ քաղաքական գործիչների համար իդեալականին մոտ համարվող իսրայելական բանակն օրինակ տարեկան ավելի քան 50 մարտական զոհ է ունենում։
Հետաքրքիր է նաև, որ նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին մեր սահմանների նկատմամբ իրականացված ոտնձգությունները խիստ պատժի էին արժանանում։ Ըստ ադրբեջանական «Զերկալո» թերթի հրապարակած տվյալների, ադրբեջանի բանակը 2003-2006 թվականներին ունեցել է ավելի քան 100 մարտական զոհ։ Նկատենք, որ նույն ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 32 մարտական զոհ։
Սրանք թվեր և փաստեր են, որոնք անհնար է կեղծել։ Սրանք թվեր և փաստեր են, որոնք խոսում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայկական բանակի մարտունակության վիճակի մասին և մեր սահմանների ամրության մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին