Ինչպես կարելի է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ ադրբեջանական բանտերում մեր քույրերը եւ եղբայրներն են
Ինչպես կարելի է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ ադրբեջանական բանտերում մեր քույրերը եւ եղբայրներն են։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ես ուզում եմ արձագանքել տիկին Մակունցի այն հայտարարությունը, որ ճանապարհային քարտեզ է հրապարակել իշխանությունը եւ առաջարկել արտահերթ խորհրդանական ընտրություններ։ Չեմ պատկերացնել եւ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է խորհրդանական ընտրություններ կազմակերպել այն իրավիճակում, որ մեր եղբայրները եւ քույրերը գտնվում են ադրբեջանական բանտերում, ինչպե՞ս կարելի է գնալ նրանց տներ եւ նախընտրական բուկլետներ տալ։ Չեմ պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրություններ այն իրավիճակում, երբ մեր հերոս նահատակների ճանաչման գործընթացն է գնում եւ նրանց հարազատները սպասում են արդյունքների։ Ինչպե՞ս եք գնալու նրանց բակերում բարձրախոսներով խոսելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այնուամենայնիվ, պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն դրանք պետք է կազմակերպվենք ըստ սահմանված ընթացակարգի։
«Չեմ պատկերացնում՝ հիմա ինչպես է հնարավոր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց քանի որ իշխանությունը սպառնում է ընտրություններով, ես ուզում եմ ասել, որ մենք հիմա պատրաստ ենք։ Եվ կարծում եմ՝ դրա ընթացակարգը ոչ մեկը չի մոռացել։ Ընթացակարգը հետեւյալն է՝ տալ հրաժարական, որից հետո երկու անգամ չի ընտրվում վարչապետը եւ խորհրդարանը ինքնալուծարվում է։ Այլ գործընթաց չկա, հարգելի գործընկերներ, հետեւաբար՝ եթե ուզում եք կազմակերպել արտահերթ ընտրություններ, կազմակերպեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել։ Մենք արդեն տեղամասային հանձնաժողովի անդամների դասընթացներ ենք սկսել կազմակերպել, վերանայում ենք, փոխում ենք, նորն ենք նշանակում, մեծ թափով պատրաստվում ենք։ Ընդդիմությանը, որ սպառնում, որ արտահերթ խորհրդարանակ ընտրություններ եք ուզում անել, նման բան չկա։ Ցրեք խորհրդարանը եւ գնանք արտահերթ ընտրությունների։ Սպասում ենք այդ պրոցեսին»,- նշեց Մարուքյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին