Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջ Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգը Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել է Փաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը Իսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններից Ժամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասին Ավստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները Ակնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին Թմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթ Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ

Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղումԻրանի պատվիրակությունն ապրիլի 9-ին կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համարԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել«TUMO»-ն Ուրուգվայում բացում է իր առաջին ուսումնառության կենտրոնըԱբովյան համայնքում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներՖրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի․ Փեզեշքիանը՝ ՄակրոնինԳիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ ՍուրենյանՀիշեք Գրենլանդիան՝ այդ մեծ, վատ կառավարվող, սառույցով պատված կտորըՍպասվում է քամու ուժգնացում, լեռնային գոտիներում՝ բուքՀին խրամուղիների փլուզման վտանգ կաՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե ՍարգսյանինՀայաստանի «Խաղաղության խաչմերուկը». ենթակառուցվածքները որպես խաղաղության հիմքԷստոնիայի ԱԳ նախարարը ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԼիբանանը չի ներառվել Իրանի հետ համաձայնագրումԻրանին հասցվող հարվածները կվերսկսվեն, եթե համաձայնագրի պայմանները խախտվեն․ ԹրամփԻսրայելի զանգվածային հարվածներից հետո Լիբանանում տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան

Սա հերթական խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար. Վազգեն Մանուկյան

Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը: Այս մասին ասվում է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությունում:

«Ավարտվեց Մոսկվայի եռակողմ հանդիպումը, որը հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ մտահոգությունների ու տագնապների տեղիք էր տալիս:

Հայաստանն այդ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն: Ադրբեջանը ևս մեկ անգամ վավերացրեց այն, ինչի համար եկել էր:

Սա հերթական խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր ավելին, քան կարող էր երազել: Այդ հայտարարության որոշ կետերի կատարումն էլ այս ընթացքում խախտել էր իր օգտին՝ 1-ին կետ («…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում») և 8-րդ կետ («…ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»): Այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ և անգործությամբ:

Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը («…տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև…»), որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Կասկածից դուրս է, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում այս կետի իրականացման հետագա բանակցությունների արդյունքները նույնպես լիովին բավարարելու են միայն Ադրբեջանին:

Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որը չստացավ:

Պետք էր բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին վերաբերող հարցը, որը խախտվել է հօգուտ Ադրբեջանի և որը սպառնալիք է Սյունիքի համար:

Որևէ արձանագրում չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ինչը նույնպես մեծ պարտություն էր:

Եվ իհարկե պետք է հստակ դրվեր և լուծվեր գերիների հարցը։

Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը:

Պարտության խորհրդանիշը պետք է հեռանա, հակառակ դեպքում մեր կորուստներն ու նվաստացումները շարունակվելու են»: