Մարդիկ ազատել են տները, ադրբեջանցի գեներալ է ժամանել, որոշում են տեղակայման վայրերը․ իրավիճակը Շուռնուխում
Շուռնուխ գյուղի բնակիչները արդեն դուրս են եկել Ադրբեջանին անցնող՝ իրենց 12 տներից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Մինչեւ հիմա ներքեւի թաղում էին, հիմա արդեն ասֆալտին կմոտենան։ Արդեն եկել են, մեր սահմանապահներն են այնտեղ, ես էլ իջնում եմ ներքեւ, թուրք գեներալ էլ կա, պետք է տեղակայման տեղերը որոշեն, որոշեն՝ որտեղ կանգնեն»,- ասաց գյուղապետը։
Տեղահանված ընտանիքների մեծ մասը, գյուղապետի փոխանցմամբ, գյուղում՝ ազատ տներում է տեղավորվել, մի քանիսն էլ գնացել են Գորիս, մեկը՝ Կապան։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մինչեւ հունվարի 5-ը ժամանակ էին տվել գյուղացիներին, որ ազատեն Ադրբեջանին անցնող հատվածում գտնվող 12 տները։ Գյուղացիներից ոմանք այրել են իրենց տները նախքան Ադրբեջանին հանձնելը։
Հիշեցնենք, որ սահմանազատումով պայմանավորված՝ Շուռնուխ գյուղը երկու մասի է բաժանվում, մեկ հատվածը՝ 12 տնով մնում է Ադրբեջանին, քանի որ սահմանն անցնում է գյուղը կիսող մայրուղիով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին