Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

2021-ին մենք լուրջ խնդրի առջև ենք կանգնելու՝ ունենալ, թե չունենալ պետություն

Ամփոփելով 2020 թվականին իրավական համակարգում կատարված իրադարձությունները ՝ Tert.am-ը զրուցել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանի հետ, ով նշեց, որ այս իշխանության օրոք իրավական համակարգում անհաշիվ են եղել ապօրինի որոշումները:

-Տիկին Վարդանյան, 2020-ին իրավական համակարգում ի՞նչ քայլեր արեց իշխանությունը, որոնք, օրինակ, ապօրինի էին:

-Այս իշխանությանը խիստ բնորոշ է անկարողությունը, աշխատելու ունակ չլինելը, իրավիճակին ոչ համարժեք որոշումները, քաղաքական զոռբայությունն ու կամակորությունը։ Նման գործելաոճը բնորոշ է եղել բոլոր ոլորտներին՝ և՛ իրավական, և՛ տնտեսական, և՛ առողջապահական, և՛ կրթական, և՛ հատկապես անվտանգության։ Այս ոլորտներից յուրաքանչյուրում մենք ունեցել ենք իրավիճակին ոչ համարժեք քաղաքականություն կամ ընդհանրապես քաղաքականության բացակայություն։ Եթե փորձեմ թվարկել բոլոր ապօրինի որոշումները, ապա ցանկն իսկապես երկար կլինի։ Տարին սկսեցինք Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման տխրահռչակ օրենքով, որն արժանացավ ՍԴ դատավորների կողմից արժանապատիվ դիմադրության, այնուհետև՝ եղավ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի մասին հակասահմանադրական որոշումը և էժան հռետորաբանությամբ հանրահավաքները։ Հանրաքվեի անհաջող որոշմանը հաջորդեց Սահմանադրության փոփոխությունը, որը ոտնահարեց իրավունքի մասին բոլոր պատկերացումները։ Տարին հատուկ էր հակաօրինական ձերբակալություններով, քաղաքական հետապնդումներով, անվերջ ձգձգվող շինծու գործերի դատավարություններով, դատական համակարգի նկատմամբ ճնշումներով, առանձին դատավորների սեփական կամքի կամակատարներ դարձնելով։ Ցանկը կարելի է դեռ երկար շարունակել, բայց անօրինականությունները շարունակվում են մինչ այսօր՝ վերջին օրերին տեղի ունեցող ապօրինի ձերբակալությունները դրանց բացահայտ դրսևորումն են։ Ցավոք իրավապահները շարունակում են մնալ Փաշինյանի անօրինական հրահանգները կատարողներ, ինչը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։

-Որո՞նք էին իշխանության հիմնական քայլերը, որոնք պետք է արվեին համավարակի և պատերազմի ընթացքում, որոնք չիրականացվեցին։

-Ե'վ համավարակի և' պատերազմի ընթացքում իշխանությունները ցույց տվեցին իրենց անկարողությունը։ Ամենևին կարևոր չէ՝ դա քաղաքական կարճատեսության հետևանք էր, անհեթեթ որոշումների, թե միտումնավոր էր արվում՝ անձնական շահերի համար։ Մի բան ակնհայտ է՝ երկուսուկես տարի մեր երկիրը հետևողականորեն հասցվեց փլուզման։ Սկզբնական փուլում համավարակի անլուրջ, անգրագետ կառավարումը բերեց հազարավոր մարդկանց կյանքի կորստի, տնտեսության կոլապսի, իսկ հետո՝ պատերազմ, համատարած սուտ, պարտություն, ծանր մարդկային և տարածքային կորուստներ։ Եվ համավարակի, և պատերազմի ժամանակ, և նաև պատերազմից հետո մենք հասկացանք, որ մենք պարզապես չունենք իշխանություն։ Ամենածանր, ամենապատասխանատու պահերին մեր իշխանությունը թաքնված է խորը բունկերներում։ Այնպես, ինչպես այսօր իրենց «բունկերներից» դուրս չեն գալիս իմքայլական պատգամավորները և թույլ են տալիս, որ ինրենց լուռ համաձայնությամբ փլուզվի երկիրը։ Իսկ ինչ վերաբերում է քայլերին, ապա իշխանությունը ի սկզբանե պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեր պատերազմ թույլ չտալու համար, իսկ հետո արդեն՝ պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու։ Բազմաթիվ քայլեր, որոնք չարվեցին մինչ պատերազմը, հենց պատերազմի ժամանակ, և դրանից հետո քննության առարկա պետք է դառնան։ Պետք է բացահայտվի, թե ինչու բանակցությունները փակուղի հացվեցին և զրոյական կետից սկսելու որոշումը երկիրը բացեց պատերազմի առաջ, ինչու անտեսվեցին ՀԱՊԿ ամենաբարձր մակարդակով նախազգուշացումները, ինչու անտեսվեց գլխավոր շտաբի պետի պատերազմի չորրորդ օրը` երկու-երեք օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ զգուշացումները, ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը չհամաձայնեց դադարեցնել պատերազմը՝ թույլ տալով մի քանի հազարով ավելի զոհ և ավելի շատ տարածքային կորուստներ։ Սրանք քայլերից մի քանիսն էին, որ պետք է արվեին ու չեն արվել։ Ոչինչ չի արվում նաև այսօր անհետ կորածների և գերեվարվածների հարցի լուծման ուղղությամբ։ Ոչինչ չի արվում ոչ հօգուտ մեզ սահմանագծման հարցերով։ Սահմանամերձ տարածքներում մարդիկ մնացել են մենակ իրենց խնդիրներով։ Իշխանությունը չկա։

-Քաղաքական հետապնդումների ականատես եղանք։ Ի՞նչ նպատակով էր իշխանությունը սա անում, երբ նրանց հիմնական գաղափարը թավյշա գործելաոճն էր։

-Նախ դա հնարավորություն էր տալիս ապահովել հասարակությանը տեսարաններով։ Ասֆալտին փռելու, պառկեցնելու, ունեցվածքը խլելու մեկը մյուսին հաջորդող լայվերը հանրությանը շեղում էր երկրի առջև օրեցօր ծանրացող խնդիրներից։ Դրա հետ մեկտեղ լուծվում էր շատ ավելի խորքային հարց։ Քաղաքական հետապնդումների արդյունքում մեկուսացվեցին մարդիկ, ովքեր կարող էին կանխել պատերազմը, կանխել պարտությունը։ Հաջորդաբար մեղադրանքներ առաջադրվեցին գործող գեներալ-գնդապետներից չորսին, Արցախը ազատագրած նախագահներին։ Մեկուսացվեցին Շուշին ազատագրած, Արցախը պահած և 24 տարի խաղաղություն պարտադրած մարդիկ։ Եվ թեև հարուցված շինծու, միակողմանի քրեական գործերը մտան փակուղի, բայց դա ծանր հարված հասցրեց բանակին և պետականությանը։ Խիստ սահմանափակվեց պատերազմի ժամանակ այս մարդկանց ներուժից օգտվելու հնարավորությունը, նպաստեց բանակի թուլացմանը։ Արդյունքում ունեցանք Արցախի պետականության կորուստ։

-Ի՞նչ սպասենք 2021-ին, իշխանությունը շարունակելո՞ւ է իր քաղաքականությունը։

-2021 թվականին մենք լուրջ խնդրի առջև ենք կանգնելու՝ ունենալ, թե չունենալ պետություն։ Փաշինյանի մնալու դեպքում դա ժամանակի հարց է։ Փաշինյանի իշխանության մնալը նշանակում է՝ ընդունել և հարմարվել մեր պետության փլուզման հետ։ Փաշինյանի մնալը նշանակում է հարմարվել անիշխանության հետ։ Փաշինյանի մնալը նշանակում է անվտանգության, տնտեսության, բանկային, սոցիալական համակարգի փլուզում։ Կամ մենք կհաշտվենք այս մտքի հետ, կամ կգտնենք մեր մեջ արժանապատվություն՝ պարտությունը անցյալում թողնելու և երկիրը այլ հունով տանելու համար։