Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Վարդավառ՝ Քրիստոսի Պայծառակերպության լույսը

Երկրային կյանքի երրորդ տարվա ամռանը Քրիստոս, Իր մահվան և հարության մասին առաքյալներին հայտնած կանխասածությունից վեց օր անց, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրացավ Թաբոր լեռը`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվեց։ Դեմքը արեգակի նման պայծառացավ, իսկ զգեստները լույսի պես ճերմակեցին:

Թաբոր լեռան վրա Քրիստոս աշակերտների առաջ հայտնվեց իր տեսանելի կերպի մեջ։ Միշտ չէ, որ մարդիկ կարողանում են տեսնել Աստծո փառքը: Ավետարանում սա եզակի դեպքերից է, երբ մարդը կարողանում է Աստծուն տեսնել Իր Փառքով:

Աշակերտների ապշած աչքերի առաջ Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոսն է Օրենսդիրը և չի դրժում Աստծու Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի (Սբ. Գրիգոր Տաթևացի,«Քարոզ Վարդավառի»):

Չնայած Հիսուսի պայծառակերպությունը կատարվեց Նրա Հարությունից առաջ, սակայն տոնը նշվում է Հարության տոնից հետո, համաձայն Հիսուսի`առաքյալներին տված պատվիրանի`չհայտնել Իր այլակերպության մասին, մինչև Խաչելություն և Հարություն:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որն այս տարի տոնում ենք հուլիսի 23-ին:

«Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը կարևոր է յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար. այն մեզ սովորեցնում է, որ աստվածային լույսին և աստվածային փառքին հասնելու համար պետք է աշխարհիկ իրականությունից բարձրանալ դեպի առաքինությունների լեռը: Քրիստոսի պայծառակերպության օրինակը ցույց է տալիս նաև յուրաքանչյուր մարդու այլակերպությունը, պայծառակերպությունը՝ Աստծո Զորությամբ և Աստծո Ներկայության շնորհիվ: Իր Պայծառակերպության հրաշալի խորհրդով Քրիստոս մեզ սովորեցնում է ոչ թե մոռացության մատնել մեղավոր աշխարհը, այլ աստվածային լույսով ջնջել մեղքը՝ մեր սառը և խավար աշխարհը փոխակերպել պայծառակերպության լույսով»,-տոնի խորհուրդը մեկնաբանում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«…արդարները Երկնքի արքայության մեջ կծագեն, ինչպես արեգակը» (Մատթ.13; 43)

Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, բայց ինչպիսի՞ կերպարանք ունի Նա և ինչպիսի՞ տեսք ուներ Քրիստոս։

Պայծառակերպության պատկերների կենտրոնում պատկերված է Քրիստոս, աջ և ձախ կողմում՝ Եղիա և Մովսես մարգարեները, նրանց ներքևում՝ Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Որոշ օրինակներում Հիսուս ներկայացվում է անմորուք պատանու տեսքով, որով ընդգծվում է Նրա այլակերպությունը, կերպարանափոխվելը։ Քրիստոս Իր Պայծառակերպությամբ մի պահ հանեց մեղքի պատնեշտը, որպեսզի մարդիկ տեսնեն այն Փառքը, որով պիտի փրկվեն:

Նեղության մեջ կամ կյանքի դժվար իրավիճակներում բոլորը լույս են փնտրում։ Քրիստոս պայծառակերպվելով ցույց տվեց, որ այդ լույսը թաքնված է յուրաքանչյուրի մեջ, հարկավոր է միայն բարձրանալ «Թաբորը»։ Սա նաև օրինակն է այն բանի, որ գտնելով աստվածային լույսը, հարկավոր է այն տարածել մյուսների մեջ։

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Պայծառակերպության տոնը նշում է նաև Վարդավառ անվանումով: Ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը, այնպես էլ Տիրոջ Պայծառակերպության հրաշափառ տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օրն է:

Հասմիկ Թամամյան