Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Նույնիսկ այսօր, եթե Նիկոլը հրաժարական տար, նոր իշխանությունը կկարողանար Շուռնուխի համար կռիվ տալ․ Միքայել Մինասյան

Նույնիսկ այսօր, եթե Նիկոլը հրաժարական տար, նոր իշխանությունը կկարողանար Շուռնուխի համար կռիվ տալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Երբ երեք ամսից սարսափահար փորձեք հասկանալ ֆինանսատնտեսական անկման պատճառները կամ 2021 թվականի ամռանը բացահայտեք, որ Սյունիք գնալն անվտանգ չէ, կամ շոկի մեջ պատմեք, թե ոնց են մարդիկ ապրում Շուռնուխում՝ ամեն օր կռիվ տալով ադրբեջանցի զինվորների հետ ու երբ հերթը հասնի՝ «ոնց եղավ»-ին, հիշե՛ք այս օրերը, օրինակ թեկուզ այս օրը։

Այսօր 2020 թվականի դեկտեմբերի 24-ն է։ Նույնիսկ այսօր, եթե Նիկոլը հրաժարական տար, նոր իշխանությունը կկարողանար Շուռնուխի համար կռիվ տալ։ Բայց ժողովուրդը քննարկում է ընդդիմությունը վատն է, թե լավն է, իսկ Նիկոլն էլ որոշել է, որ քանի դեռ ստերը անցնում են, ֆեյքերով կարող է մնալ իշխանության՝ Հայաստանի սահմանները մաս-մաս հանձնելով թշնամուն:

Հիշե՛ք, որ հետո չփնտրեք դավադրություններ։ Ամեն ինչ շատ պարզ էր։

Շուռնուխի կեսից զրկվեցինք, որովհետև իշխանությունը տականք էր, ընդդիմությունը՝ ոչ մինչև վերջ կտրուկ, իսկ ժողովուրդը՝ անտարբեր։ Վերջ։

Ես, անշուշտ, գիտեմ, որ վերջը չէ։ Ու իմ ասելով դավադրությունների տեսության սիրահարները չեն լռելու։ Ավելին, վստահ եմ, որ հենց հիմա ինչ-որ տեղ Երևանում, Ռոստովում կամ Բըրբանկում իրենց խելոքի տեղ դրած քննարկում են (իսկ իրականում փորձում չտեսնել իրականությունը) մի սցենար կամ մի սցենարիստի, որպեսզի բացատրեն այս, մեղմ ասած, աղետը։

Մի մասն ապագայում այս ամենը պայմանավորելու է աշխարհաքաղաքական դավադրությամբ։

Եթե այդքանի հավես չունենան, փորձելու են գտնել ավելի պարզ բացատրություն, օրինակ այն, որ ժողովուրդը չգնաց ընդդիմության հետևից, քանի որ ասենք հներից մարդիկ կային, կամ որովհետև Նեմեց Ռուբոյի թիկնապահը 10 տարի առաջ մարդ էր ծեծել, կամ Վազգեն Մանուկյանը բեմում թեթև էր հագնված կամ որովհետև... դե ինչ աներ Մակունցը։ Կխոսեն ամեն ինչի մասին, բացի փաստերից ու իրականությունից։

Իսկ իրականությունը տեղավորվել է դժոխային մի եռանկյունու մեջ, որի մի անկյունում դավաճան, վիժվածք ու ստոր մարդասպաններն են՝ Նիկոլի գլխավորությամբ։ Նրանք իրենց աթոռներին սոսնձված հանձնում են գյուղեր, տներ, քաղաքներ և դա անում են քայլելով գերեզմանների և արյան վրայով։

Եռանկյան մյուս անկյունում հիմարացված, չարացած և սեփական սխալները չընդունող «ժողովուրդն» է, որն ուղղակի չի ցանկանում ընդունել իր իսկ սխալը, մտածում է, որ ամենավատն արդեն անցյալում է, իսկ հիմա եթե Նիկոլը գնա, գեներալ Մանվելը կվերադառնա՝ մոռանալով, որ Մանվելը ոչ մի տեղ չէր գնացել, ավելին՝ արդեն մահացել է։

Իսկ եռանկյան երրորդ անկյունում քաղաքական և ինտելեկտուալ էլիտան է, որը չկարողացավ դուրս գալ Նիկոլի թելադրած կործանարար պրոլետարական հեղափոխության ճիրաններից։

Եվ այդ դժոխային եռանկյունու մեջ կորում է մի ամբողջ սերունդ, հանձնվում մի ամբողջ երկիր և ամեն օր մսխվում է ապագայի արհավիրքից փրկվելու հնարավորություն։ Բոլորը մոռացել են՝ ինչի են հավաքվել։

Գոռոցի ու ճչոցի մեջ կորավ նպատակը։

Մինչդեռ փաստը մեկն է. պարզվեց, որ Սաշիկի միստիկ 50 տոկոսի ու արագաչափերի տուգանքների համար կռվելուց կարևոր չէ, թե քեզ ով է առաջնորդում, իսկ սեփական որդիների կյանքի և հողի համար փողոց դուրս գալու համար քաստինգ է պետք։

Եվ ձեզ վստահեցնում եմ, որ չի եղել դավադրություն 2018-ին և չկա նաև հիմա։ Եթե ժողովուրդն ուզում է դուրս գալ փողոց, չկա ուժ, որ կարող է նրան հետ պահել։

Չկա դավադրության տեսություն. ընդդիմությունը կարող էր, բայց չարգելեց Նիկոլին մտնել Եռաբլուր և նախընտրեց այլ վայրում անել հանրահավաք։ Չկա նաև տրամաբանական բացատրություն, թե ինչու մարդիկ չեն ուզում խոսել, որ այսօր հանձնվեցին Շուռնուխի և Որոտանի բնակելի տները։ Այս ամենի մեջ բացարձակ չկա դավադրության որևէ տեսություն։

Կա մարդկային հիմարություն, իրականության ուշացումով ընկալում-արձագանքում ժողովրդի կողմից, իսկ ընդդիմության կողմից՝ երկրի տեմպից ու ռիթմից հետ մնալ։ Նիկոլի և նիկոլականների մասին էլ նույնիսկ չեմ ուզում խոսել։ Նրանք ուղղակի արյունով թքում են երկրի ու ժողովրդի վրա։

Ահա այն ամենը, ինչ պետք էր հիշել 2020 թվականի դեկտեմբերի 24-ից։ Հիշեք այս օրերը, որ հետո չընկնեք դավադրության տեսությունների մեջ։

Իսկ բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե վատագույնն անցել է, վատ լուր ունեմ։ Ամենավատը արդեն եղել, իսկ սարսափելին դեռ առջևում է։ Հայաստանի մղձավանջը նոր է սկսվում, և մենք բոլորս դրա պատասխանատուն ենք։

Հ.Գ. Նիկոլը իսկապես քաղաքական դիակ է և այլևս գոյություն չունի։ Նրա մնալը անբնական է, ճիշտ այնպես, ինչպես գալն էր հակաբնական։ Բայց եթե նրա գալն ուներ ռեսուրս, մնալու համար նա չունի որևէ ռեսուրս։ Նրա պաշտոնավարման ամեն օրը Հայաստանը վճարում է կյանքերով ու գյուղերով։ Գինը, որ վճարում ենք, խայտառակ բարձր է։ Այդ իմաստով Նիկոլն այլևս չունի ոչինչ, որի դիմաց պետք է մնա։ Այդ պատճառով շուտով կհեռանա։ Կհեռանա՝ իր հետևից թողնելով հայրենազրկված Արցախ, բաց վերքերով Հայաստան ու անհամար խնդիրներ։ Կիսամարդը իր պես դարձրեց մեր հայրենիքը՝ կիսապետություն, ազգն էլ՝ կիսաժողովուրդ»։