Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան Իրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցում Այն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալու Օմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրը Գերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NI Ումից է վախենում Ռուսաստանի նախագահը

Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը
Թոփ-լուրեր

Դուբայում Փաշինյանին փոխանցվել է 7 շրջանները $5 մլրդ-ի դիմաց հանձնելու առաջարկ. Մինասյանի սենսացիոն բացահայտումը

Դուբայում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցվել է Արցախի 7 շրջանները 5 միլիարդի դիմաց հանձելու առաջարկ։ Այս մասին ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Ամենատարածված հարցը, որ կա՝ արդյոք այն առաջարկը, որ ժամանակին մերժեց Սերժ Սարգսյանը, առաջարկվե՞ց նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Ես ստացել եմ հազարավոր հարցեր, եւ այսօր ես ձեզ վստահորեն ասում եմ՝ այո, Նիկոլ Փաշինյանին արվել է այդ առաջարկը։ 2018թ․ հոկտեմբերին, ԱՄԷ Դուբայ քաղաքի 5 աստղանի հյուրանոցի նախասրահում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայից, որը ներկայացնելով Իլհամ Ալիեւի անձը, Փաշինյանի համար փոխանցել է գաղտնի նամակ։ Այդ նամակի բովանդակակությունը հետեւյալն էր․ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է Նիկոլ Փաշինյանին տրամադրել եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվում Ադրբեջանի հետ, 5 միլիարդ ամերիկյան դոլար։ 5 մլրդ դոլար՝ 7 շրջանի (5+2) համար։ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին։ Այդ գաղտնի տեղեկության մասին գիտեն Ալիեւը, իր սուրհանդակը, Փաշինյանի ներկայացուցիչը, Նիկոլը եւ Աննա Հակոբյանը։ Հիմա նաեւ՝ մենք բոլորս։

Ես դրա մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ ես անկեղծորեն փորձում էիհասկանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը։ Այդ մասին տեղեկացել են նաեւ Հայաստանի ԶՈւ գործող բարձրաստիճան սպաներ։ Եվ ես գիտեմ, որ եղել է փոքր ժողով, որտեղ այն բարձրաստիճան պաշտոնյան, որը ստացել է նամակը, ասել է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն։ Դուք ինձ կհարցնեք, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը համաձայնե՞լ է այդ առաջարկին։ Անկեղծորեն ես չգիտեմ՝ ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, բայց բոլորս գիտենք՝ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Եվ ես կարող եմ վստահորեն պնդել, հիմա արդեն վերաիմաստավորելով պատերազմի 44 օրը. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ընդունել են Իլհամ Ալիեւի առաջարկը եւ վաճառել են հայրենիքը, դավաճանել են Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը։ Նրանք հայ ժողովրդի թշնամիներն ու դավաճաններ են։ Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հաստատել կամ հերքել, ասա, որ Միքայել Մինասյանը սուտ է խոսում։ Բայց հերքելուց առաջ հիշիր, որ կան մարդիկ, որոնք գիտեն, կան մարդիկ, որոնք ստացել են, կան մարդիկ, որոնք փոխանցել են եւ կան մարդիկ, որոնք ունեն նամակի բովանդակությունը»,– ասաց Միքայել Մինասյանը։

Միքայել Մինասյանի Requiem / 2. Պատերազմ տեսանյութն՝ այստեղ