Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը CNN-ի եթերում բարձրաձայնել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին:
«Երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք ամրապնդել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, խաղաղ լուծման վերադառնալ, մենք ստանում ենք Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից հաղորդագրություններ, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտ, Մարտունին, Հադրութը կրկին թիրախավորվում են Ադրբեջանի Զինված ուժերի կողմից: Քաղաքացիներ են զոհվում»,-ասել է Մնացականյանը:
Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ կան անվտանգային գծեր, որոնց չլինելու դեպքում ԼՂ ժողովուրդը կկանգնի էթնիկ զտման սպառնալիքի առաջ:
«1992-1993թթ. մենք ունեինք շատ վտանգավոր իրավիճակ, երբ Ադրբեջանն օկուպացրել էր Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, այնտեղ բնակվող մարդիկ տեղահանվել էին, հայերը կարողացան իրենց կյանքը պաշտպանելով ձևավորել անվտանգային գծեր, որոնք մինչ օրս կան, եթե դրանք չլինեն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է նորից բախվել այդ էթնիկ զտումներին»,- նշել է նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ Հայաստանի համար ԼՂ հարցի լուծումը կարող է հիմնված լինել միայն փոխզիջումների վրա, իսկ լուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, որը պետք է հարգվի: Պետք է Ադրբեջանը դադարեցնի իր մաքսիմալիստական մոտեցումները»,- ասել է Մնացականյանը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից