Փաշինյան. պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է
Դուք նշեցիք տարբերակ, որին Հայաստանը պատրաստ էր մի քանի տարի առաջ: Այստեղ միայն մի նրբություն կար՝ իսկ ի՞նչ կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա պատրաստ է սկսել կարգավորումը ԼՂ շուրջ 7 շրջաններն Ադրբեջանին փուլային կերպով փոխանցելուց՝ պահպանելով Լաչինի միջանցքը մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը:
«Դուք գիտեք, ես բազմիցս ասել եմ, որ բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ինչը ռազմավարական կարեւոր դեր ունի մեզ համար: Դուք նշեցիք տարբերակ, որին Հայաստանը պատրաստ է եղել մի քանի տարի առաջ: Այստեղ մի նրբություն կար՝ իսկ ի՞նչ կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Այդ թվում նկատի ունեմ Կազանյան նախաձեռնությունը: Պետք է հասկանալ, թե այդ հարցին ինչ կպատասխանի Ադրբեջանը, եւ արդյոք պատրաստ է ճանաչել ԼՂ ինքնորոշման իրավունքը»,-ասել է Փաշինյանը:
Պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, Փաշինյանն ասել է. «Իհարկե, մենք պատրաստ ենք փոխզիջումների, մենք միշտ ասել ենք դրա մասին: Մեզ համար մեկնարկային կետ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Եթե Ադրբեջանը համաձայնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ապա կարելի է ասել, որ փոխզիջման նախադրյալներ կան»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից