Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան Իրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցում Այն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալու Օմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրը Գերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NI Ումից է վախենում Ռուսաստանի նախագահը

Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը
Հայաստան

Պատգամավորի աշխատավարձը շեշտակի բարձրացնելու ենք, որովհետև այն շատ ցածր է. Տիգրան Ուլիխանյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը վստահեցնում է՝ Հայաստանում իշխանափոխության հանրային պահանջ չկա. այդ մասին խոսելն անգամ աբսուրդ է, ուստի առաջարկում է «Բարգավաճ Հայաստան», Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքից առաջ նման պահանջի մասին չխոսել ու սպասել։ Այս մասին նա ասել է 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում:

«Առհասարակ «համահայկական» բառն ու «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» հասկացություններն իրար հակասում են։ Հոկտեմբերի 8-ին նշանակված հանրահավաքն այդ երեք կուսակցությունների համար երեք տարբեր նպատակներ ունի․ ԲՀԿ-ի համար այդ քաղաքական գործընթացները փորձ են քրեական գործերին պատվար տալու։ Ես նման գնահատական եմ տալիս և ասում՝ դա չի ստացվելու, որովհետև քրեական հանցագործություններ կատարած մարդիկ հայտնվելու են բանտում, իսկ քրեական հանցագործություններ չկատարածները չեն հայտնվելու բանտում։ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների նպատակն է՝ մտնել քաղաքական ներկապնակ, որպեսզի եթերներում իրենց անունները հնչեն»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ իսկ երբ 2018 թվականին իրենց քաղաքական թիմի ղեկավարը հուշագիր էր ստորագրում Գագիկ Ծառուկյանի հետ՝ ինչո՞ւ չէին հիշում, իր իսկ խոսքով՝քրեական հանցագործությունները, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Հուշագիրը նրա մասին էր, որ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու այնքան ժամանակ, մինչև մեր թեկնածուին առաջադրի, և այդ հուշագիրը որևէ առնչություն չունի քաղաքական ինդուլգենցիաների հետ, և եթե անգամ մենք կոալիցիա կազմած լինեին, դա չէր նշանակելու, որ որևէ մեկը քրեական հանցագործության ինդուլգենցիա ունի. այդպիսի ինդուլգենցիա ես էլ չունեմ»։

Պատգամավորը վստահեցնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություն և կառավարության 100 տոկոսի հրաժարական պահանջող ուժերը նման պահանջի լեգիտիմություն չունեն, և այստեղ գործ ունենք խոսքի արժեզրկման հետ։

Դիտարկմանը, որ իրենք էլ ունեն լեգիտիմության իրենց աստիճանը, որովհետև 2018 թվականի ընտրություններին հոկտեմբերի 8-ին հանրահավաք նախաձեռնած ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 100 հազար ընտրողի քվե, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 50 հազար, և չի բացառվում, որ փողոց դուրս գա հենց այդքան մարդ, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Այդ ի՞նչ թվեր եք ասում։ Ես բացառում եմ այդ քանակի ներկայության մասին խոսակցությունը, բացառված է, որ նրանք այդքան մարդու սատարում ունենան։ Բայց, միևնույն ժամանակ, այն քաղաքացիները, որոնք տարբեր հավաքներ են անում կամ մասնակցում են ակցիաների և իշխանությունից բողոքում են, մենք պետք է նրանց արդյունավետ բողոքի ձայնը լսենք ու խնդիրներին լուծում տանք, որովհետև նրանք մեր քաղաքացիներն են»։

Հարցին՝ իսկ որքա՞ն քաղաքացի պետք է դուրս գա փողոց, որ իշխանությունը հասկանա, որ պետք է հեռանա, որովհետև նույն վարչապետն էր ասում, որ, եթե ժողովուրդը պահանջի, իրենք կգնան, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Այսօր Հայաստանում չկա իրավիճակ, որը նույնիսկ կասկածի տեղ տա, թե եկել է ժամանակը մեր հեռանալու՝ դա աբսուրդ է։ Երբ հանրային պահանջ լինի, որ մենք հեռանանք, մենք կհեռանանք՝ անկախ նրանից, քաղաքացիները փողոց դուրս կգա՞ն, թե՞ ոչ»։

Պատգամավորը չի ընդունում, որ երկրում առկա է իշխանություններից դժգոհության մեծ ալիք, թեև խոստովանում է՝ մի շարք հարցերում որոշումներ կայացնելիս հապաղում և սխալվում են։

Ըստ Տիգրան Ուլիխանյանի՝ քաղաքացին պետք է հասկանա, որ, եթե կառավարությունը որոշ հարցերում վճռական որոշումներ չի ընդունում, ապա դրա պատճառն այն է, որ այդ որոշման կայացման համար ելակետային տվյալներ չունի։

Հարցին՝ դեռ քաղաքացին որքա՞ն պետք է սպասի, որ կառավարությունը կարողանա որոշում կայացնել, օրինակ, Ամուլսարի հարցում, որի համար հարկատուների վճարած հարկերից 400.000 դոլար է վճարվել փորձաքննության համար, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Ամուլսարի հարցը կարմիր հարցերից է, հնարավոր չէ սխալ որոշում կայացնել, հետո ուղղել, դրա համար էլ ելակետային տվյալներին սպասելը ճիշտ է։ Եթե պետք լինի 22 տարի սպասել, այդքան կսպասեն, եթե 222 տարի պետք լինի, ապա այդքան էլ կսպասեն, որ այդ ելակետային տվյալները ձեռք բերվեն»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև հանրության շրջանում լայն քննարկումների առիթ դարձած պատգամավորական պարգևատրումներին և նշեց.

«Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը շատ ցածր է, և ամեն ինչ անելու ենք այդ աշխատավարձը շեշտակի ավելացնելու համար, առայժմ որքան մեր տնտեսական հնարավորությունները թույլ են տալիս, այդքան ենք անում։ Սա քաղաքական պատասխանատվության հարց է»։