Ասել եմ ու ասելու եմ՝ հեղափոխությունը եղել է դատարկ խոստումներ, երեք տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Ինչ անում եմ, հանուն ազգի, հանուն ժողովրդի, հանուն պետության է, ինձ համար դա հպարտություն է, և հիմա քաղաքական հետապնդում է իրականացվում Ծառուկյանի հանդեպ՝ հունիսի 5-ից հետո: Այս մասին դատարան մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Հայաստան անկախ պետությունում 2008 թվականից մինչև այսօր ընտրակաշառքով 7 դեպք է եղել, որից 7-ով էլ որոշում է եղել ստորագրություն չհեռանալու մասին, բայց այսօր Ծառուկյանին՝ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարին, ուզում են կալանավորել միայն նրա համար, որ քննությանը չխոչընդոտեմ: 3 ամիս դուրսն եմ, 100 քննիչ է կցված, մի քանի հազար մարդ են քննել, Ծառուկյանի վրա ցուցմունք չկա»,- հայտարարեց նա և հավելեց.
«Ասել եմ ու ասելու եմ՝ հեղափոխությունը եղել է միայն խոստումներ, դատարկ խոստումներ, դրանից ոչ հասկացել են, ոչ պատկերացրել են: Երեք տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել»:
Դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Կխնդրեմ իմքայլականները բարի լինեն գյուղերում, մարզերում շփվեն մարդկանց հետ, մարդու առօրյա ապրելակերպը հասկանան ու տեսնեն, որ մարդիկ այլևս ճար չունեն, խոստումները, բաժակաճառերը, որ ասել են, բոլորն օդ են եղել»:
Նա նշեց, որ ինքն այս խնդիրների լուծման մասին է խոսել և նշել, որ չի կարելի ժողովրդին այս վիճակի մեջ դնել: «Մարդիկ գնացել են կառավարության առջև հացադուլ են անում, դուրսն են քնում, բանկերի դեմն են քնում, որովհետև ճար չունեն, կործանման եզրին են կանգնած, Ծառուկյանին ձերբակալելը խնդրի ուծում չէ, Ծառուկյանից չպետք է վախենան»,- շեշտեց նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից