Վարչապետի հետ հանդիպել են, բայց ակցիան եւ հացադուլը կշարունակեն
Այսօր առավոտյան հանդիպել ենք վարչապետի հետ, անձամբ հրավիրել էր երկու հոգու, հանդիպեցինք, խոսեցինք, ներկայացրեցինք մեր պահանջը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտեց Կառավարության շենքի դիմաց հացադուլ սկսած քաղաքացիներից մեկը: Նշենք, որ նրանք պահանջում են բանակցել ՌԴ գործընկերների հետ, որպեսզի ՌԴ-ն բացի Հայաստանի հետ սահմանը։
«Վարչապետը մեզ ներկայացրեց, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի տվյալների հետ, որը բարձր է հայաստանում: Ամեն դեպքում, վարչապետը հուսադրող պատասխան տվեց, որ անպայման կփորձի ինչ-որ լուծման եզրեր գտնել, որ գոնե այս 200 հոգին, որ փողոցում են, գոնե իրենց հարցը լուծվի ինչ-որ տարբերակով: Չգիտենք, թե դա երբ կլինի այսօր, թե 5 օրից: Ամեն դեպքում մեր ակցիան շարունակվում է: Հիմա մեզ կմիանան մեր ընկերները, կլինի ակցիա, իսկ երեկոյան, բոլորը կգնան, մենք մեր 20 հոգով կշարունակենք մեր հացադուլը»,-ասաց ակցիայի մասնակիցը՝ նկատելով, որ վարչապետի խոսքը շատ ջերմ էր:
ՌԴ մեկնել պահանջող քաղաքացիները նախօերին հացադուլ էին սկսել կառավարության դիմաց: Նշենք, որ վերջին շաբաթներին նրանք պարբերաբար ցույցեր էին անցկացնում ինչպես Ազգային ժողովի շենքի մոտ, այնպես էլ Կառավարության, սակայն նրանց խնդրին այդպես էլ լուծում չտրվեց:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից