Չի կարելի իշխանությունների գործած այս կամ այն սխալները նույնացնել ժողովրդի հետ (տեսանյութ)
Անկախության տոնը պետք է լիներ հայ ժողովրդի համերաշխության տոն, որը ցավոք մենք երեսուն տարի է չենք տեսնում․ Արամ Սարգսյան. Տեսանյութ
22 Սեպտեմբեր, 2020 9:52
«Անկախության օրը» Հայաստանի լավագույն տոներից է։ Մեզ համար անկախությունը պետք է լիներ այնպիսի մի գրավական, որը թույլ կտար երկիրը զարգացներ համապարփակ, ինչպես նաև այս տոնը պետք է լիներ հայ ժողովրդի համերաշխության տոն, որը ցավոք մենք երեսուն տարի է չենք տեսնում։
Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով «Անկախության» տոնին ու դրա նշանակությանը։
Ըստ Արամ Սարգսյանի՝ հանուն համազգային խնդիրների լուծման, մենք պետք է համերաշխ լինենք․ «Ռուսահայը, ամերիկահայը, լիբանանահայը տարբերվում են, բայց մեզ համար կան չորս համազգային խնդիրներ՝ Ցեղասպանության հարց, Արցախի հիմնախնդիր, Հայաստան-Սփյուռք զարգացում ու Հայաստանի Հանրապետության զարգացման ծրագրերը»։
Հաղորդման մյուս հյուրը՝ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Հայաստանի անկախության օրվան, ասել է․ «Անկախությունը պետության համար բարձրագույն արժեք է, որ ոչինչ հետ չի կարելի համեմատել։ Ինչ վերաբերում է մեր անկախությանը, փաստորեն, մեր անկախությունը կյանքի իրավունքի հետ համատեղված է»։
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ չի կարելի իշխանությունների գործած այս կամ այն սխալները նույնացնել ժողովրդի հետ․ «Մենք ունենք ժողովուրդ, որը գրանցել է այնպիսի հաջողություններ, որոնցից զարմացել են հարևան պետությունները։ Ես առիթ եմ ունեցել շփվել հարևան երկրների հետ, որոնք զարմացած էին՝ ինչպես դեպի ծով չունեցող երկիրը գրանցում այսպիսի հաջողություններ»։
Արամ Սարգսյանն էլ համոզված է՝ մենք ձեռք բերեցինք անկախություն, որովհետև դրա համար ունեինք հրաշալի պոտենցիալ։
Դիտարկմանը, որ երբ խոսում եք անկախության տոնը պետք է լիներ միասնության, համերաշխության տոն, բայց տարանջատումը հայաստանցի-արցախցի առաջին դրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև մենք վերջին երկու տարում տեսնում ենք, որ երկրում անգամ հարազատները միմյանց հետ խնդիր ունեն, Լարիսա Ալավերդյանը նշել է․ «Դուք փաստ եք արձանագրում և 92թ․-ին առաջին նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը համաձայն է՝ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, բայց բարձր կարգով, որը հակասում է մեր անկախության հռչակագրին, ինչը գրվել է Տեր-Պետրոսյանի ժամանակ»։
Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ դա եղել է կոնցեպտ, որի գերին ենք մենք մինչ օրս։
Արամ Սարգսյանի խոսքով էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համար Արցախը բեռ էր, որովհետև հայտնի էր, որ նա կարծում էր՝ ինչքան քիչ դարդ ունենաս, ավելի լավ․ «Տեր-Պետրոսյանը 97թ․-ին գրեց տխրահռչակ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, որի պատճառով մենք դրա դեմ դուրս եկանք»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից