Արթուր Վանեցյանը թող առաջին հերթին մտածի իր օրոք եղած գաղտնալսումների մասին. Արգիշտի Քյարամյան
Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, խոսելով Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, թե իր նշանակումն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է, ասաց, որ վերջինիս հայտարարությունները չի մեկնաբանում. «Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի ու վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսվել են»:
Հարցին՝ իսկ ինքը երաշխավորվա՞ծ է, որ իրեն չեն գաղտնալսի, Քյարամյանը բացասական պատասխան տվեց. «Որեւէ մեկը երաշխավորված չի, այդ հարցի շուրջ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացել են եւ կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք ունեն այդ ֆինանսական հնարավորությունները, դրա համար այս պահին որեւէ հարցում երաշխավորված լինելը իրատեսական չէ»:
Քյարամյանը լուրջ չհամարեց ասել, թե ովքեր են այդ մարդիկ կամ կազմակերպությունները:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից