Վիկտոր Դրոբիշը քննադատել է Սպիվակովի կողմից բելառուսական շքանշանից հրաժարվելը
Պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշն իր կարծիքն է արտահայտել Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Վլադիմիր Սպիվակովի կողմից Ֆրանցիսկ Սկորինի շքանշանից հրաժարվելու մասին։ Նրա խոսքերը մեջբերել է «Подъем»-ը։
«Այստեղ ի՞նչ կապ ունեն շքանշանն ու Բելառուսի ժողովուրդը։ Եկեք ամերիկացիների նման հանենք Ֆրանցիսկ Սկորինի արձանը, եթե այն կա։ Դա առհասարակ առնչություն չունի ամբողջ երկրի համար բարդ ու ծանր վիճակի հետ։ Ի՞նչ կապ ունի շքանշանը։ Ինփ թվում է՝ սրանք աղմկոտ գործողություններ են»,- նշել է Դրոբիշը։
Դրոբիշը Ֆրանցիսկ Սկորինի շքանշանով պարգեւատրվել է 2015թ.-ին՝ այն Սպիվակովին հանձնելուց մեկ տարի անց։ Դրոբիշը դիրիժորի խոսքերը «նրա անձնական կարծիքն է» անվանել․ որի «իրավունքը նա ունի»։
Владимир Спиваков отказался от ордена, полученного от Лукашенко
Ջութակահար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հրաժարվել է Ֆրանցիսկ Սկորինի շքանշանից, որը 2014 թվականին նրան շնորհել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սպիվակովը բաց նամակում գրել է, որ իր համար ամոթալի է կրել պարգեւը, որը կապված է «ղեկավարի հետ, որն իր ազգի համար հումանիզմի եւ ժողովրդավարության հետ անհամատեղելի պայմաններ է ստեղծել»։
Ֆրանցիսկ Սկորինիի շքանշանը 1995թ.-ին հիմնվել է Բելառուսի բարձրագույն խորհդի կողմից։ Այն հանձնվում է բելառուսական մշակույթի զարգացման մեջ ներդրման, ինչպես նաեւ հումանիտար եւ բարեգործական գործունեության համար։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա