Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատուն ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. Բեսենթ Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Երկու զոհ ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս

Իրանում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ երկխոսության գոհացուցիչ արդյունքի վերաբերյալGallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշինԵրդվյալ ատենակալները Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջԱռաջնորդների գործը հասարակության վերքերը բուժելն է․ ՓեզեշքիանՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԱմերիկյան անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանից հարավ՝ Օմանի ծոցումԳրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատունԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. ԲեսենթԿառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի հերթական նիստըԲելգիայում ՀՀ դեսպանը բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ըՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարըՆոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համարՈվ կփոխարինի Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիսԿորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի
Թոփ-լուրեր

Պատգամավորներ, որոնց հրաժարականը պարտադիր է

Հրաժարական տալու մշակույթը Հայաստանում իսպառ բացակայում է: Մինչդեռ առանց դրա զարգացումն ու առաջընթացը չեն լինի: Կառավարության անդամներին, պատգամավորներին թվում է, թե նրանք ինչ ասես կարող են անել, ինչ սխալ, վրիպում ասես կարող են թույլ տալ եւ դրան չպետք է հաջորդի ներողությունն ու հրաժարականը:

Շորժայի փարթիից անմիջապես հետո Հայկ Սարգսյանը պետք է վայր դներ մանդատը, եթե անգամ նա չէր մտածում այդ մասին, ապա նրան այդ մասին պետք է ակնարկեին իմքայլական մյուս պատգամավորները, եթե նրանք էլ չէին մտածում այդ մասին, ապա այդ գործառույթն իր վրա պետք է վերցներ Լիլիթ Մակունցը, եթե նա էլ այս հարցում չի կարողանում կողմնորոշվել, ապա ստիպված չարաճճի պատգամավորի հետ պետք է զրուցեր Արարատ Միրզոյանը: Ալեն Սիմոնյանին բաց ենք թողնում, քանի որ մեկը լիներ նրա հետ զրուցեր եւ հորդորեր, որ փողոցային կռվից հետո պետք է հրաժարվել պատգամավորական մանդատից:

Դե իսկ եթե Արարատ Միրզոյանն էլ չարեց այդ քայլը, ապա այն պետք է աներ Նիկոլ Փաշինյանը: Նրա մտքով էլ չանցավ, որ Հայկ Սարգսյանը պետք է վայր դնի մանդատը, քանի որ այնքան ցինիկ է, որ տավուշյան մարտերից մի քանի օր անց, երբ ունեինք հինգ զոհ, վիրավորներ, տժժում էր Սեւանի ափին:

Դեռ մի կողմ թողնենք այն հարցը, թե հանգստյան գոտին իրենն էր, թե այնտեղ վալանտյորություն էր անում, ինչպես Գյումրի-Երեւան քայլքի ժամանակ:

Որեւէ իմքայլական, կառավարող ուժի որեւէ առաջնորդ Հայկ Սարգսյանին չառաջարկեց վայր դնել մանդատը: Ստացվում է, որ նրանք բոլորը կրում են նրա արածի պատասխանատվությունը:

Առողջ բանականությունը հուշում է, որ մանդատները պետք է վայր դնեն նաեւ իմքայլականներ Մարիա Կարապետյանը եւ Սոս Ավետիսյանը, եւ ոչ թե, որ թուրքերի հետ ինչ-որ քննարկումներ են ունեցել, այլ միայն այն պատճառով, որ Հայկական բարձրավանդակի փոխարեն առաջարկում են կիրառել Անատոլիա եւ Կովկաս անվանումները:

Սա խաղ չէ, սա զանցանք չէ: Մոտ հարյուր տարի է թուրքերն անհաջող փորձեր են անում աշխարհին համոզելու հրաժարվել Հայկական բարձրավանդակ անվանումից, բայց հիմա հայտնվում են երկու հայ եւ ասում՝ այո, թուրքերը ճիշտ են:

Նման սխալին հաջորդում է հրաժարականը: Եւ ոչ մի նշանակություն չունի, որ սխալն արել են տարիներ առաջ: Ավելին, հիմա լինելով պատգամավոր փորձում են իրենց մշակումները մտցնել դպրոց ու համալսարան:

Այլ երկրներում սրա համար հրաժարականով չէին ազատվի: Սա ազգային անվտանգությանը վերաբերող հարց է:

Տղաներ եւ աղջիկներ, մեր ընկերները, հայրերը, որդիները իննսունականներին, 2016-ին, 2020-ին չեն կռվել, իրենց կյանքը չեն տվել, որ հայտնվեն կասկածելի նպատակներով մարդիկ, որոնք դասագրքերից հանեն հայն ու ազգայինը:

Անշուտ, կան նաեւ այլ պաշտոնյաներ, պատգամավորներ, որոնք րոպե առաջ պետք է հրաժարական տան, բայց նրանց կանդրադառնանք մեկ այլ անգամ, իսկ հիմա բավարարվենք այս երեքով:

Եւ մի կարեւոր հանգամանք, եթե նրանք հրաժարական չեն տալիս, ապա դա նշանակում է, որ իմքայլականները, ՔՊ-ն ամբողջովին կիսում է նրանց պահվածքը, դիրքորոշումը եւ գործունեությունը:

Վարդան Մխիթարյան

Top-News.am