Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի
Ֆուջիյաշիդա քաղաքի իշխանությունները, հայտարարել են Արկուրայամա Սենգեն այգում Սակուրայի ծաղկման ամենամյա փառատոնի չեղարկման մասին: Պատճառը սոցիալական ցանցերում գեղեցիկ լուսանկարների համար եկող «անկարգ» զբոսաշրջիկների չափազանց մեծ թիվն է, որոնք «խաթարում են տեղի բնակիչների խաղաղ կյանքը»:
«Գեղեցիկ տեսարանի հետևում թաքնված է իրականությունը. բնակիչների խաղաղ կյանքը վտանգված է: Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի»,-ասել է քաղաքապետ Շիգերու Հորիուչին:
2025 թվականին Ճապոնիա է այցելել ռեկորդային՝ 42.7 միլիոն զբոսաշրջիկ, ինչը հետագայում մեծացրել է փոքր քաղաքների և մշակութային տեսարժան վայրերի վրա ճնշումը։ Քաղաքային պաշտոնյաները պլանավորում են կառավարել զբոսաշրջիկների հոսքը՝ ուժեղացնելով անվտանգությունը, ժամանակավոր կայանատեղիները և շարժական զուգարանները, բայց նույնիսկ փառատոնի չեղարկումից հետո, Ֆուձի լեռան, սակուրայի ծաղիկների և հինգհարկանի տաճարի տեսարաններով այգին մնում է հայտնի զբոսաշրջային վայր։
Մասնագետները նշում են, որ «զբոսաշրջային քաոսի» երևույթը պայմանավորված է թույլ իենի և սոցիալական ցանցերում վիրուսային բովանդակության համադրությամբ, ինչը Ճապոնիան դարձնում է լուսանկարիչների և բլոգերների համար ավելի ցանկալի վայր։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը