Gallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշին
Ամերիկյան սոցիոլոգիական ծառայությունը՝ Gallup-ը, 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի չափի ԱՄՆ նախագահի գործունեության հավանության վարկանիշը։ Այդ մասին հաղորդում է The Hill թերթը։
Թերթի տվյալներով՝ ընկերությունը կդադարեցնի «առանձին քաղաքական գործիչների» հավանության վարկանիշների հրապարակումը, ինչը «արտացոլում է Gallup-ի մոտեցման զարգացումը հանրային հետազոտությունների և մտավոր առաջնորդության ոլորտում»։
Պարբերականի հարցին, թե արդյոք սոցիոլոգիական ծառայությունը որևէ ցուցում ստացել է Սպիտակ տնից, Gallup-ի ներկայացուցիչը պատասխանել է, որ «սա ռազմավարական քայլ է, որը հիմնված է բացառապես ընկերության հետազոտական նպատակների և առաջնահերթությունների վրա»։
2025 թվականի դեկտեմբերին Gallup-ի անցկացրած վերջին հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հավանության վարկանիշը նվազել է մինչև 36%, ինչը նրա երկրորդ ժամկետի ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ Ժամկետի սկզբում՝ 2025 թվականի հունվարին, Թրամփի վարկանիշը կազմել էր 47%։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը