Ղրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել
Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն հրաժարական է ներկայացրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ղրղզստանի Kabar լրտավական գործակալությունը»: «Երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների լույսի ներքո անհրաժեշտ եմ համարում ասել, որ ես չեմ ծառայում մեկ կամ երկու անհատի. ես ծառայում եմ ժողովրդին, պետությանը և խորհրդարանին։ Ես որոշել եմ կամավոր հրաժարական տալ։ Սա իմ անձնական որոշումն է, որը կայացվել է առանց արտաքին ճնշման», - ասել է նա։
Խոսնակի հրաժարականի հարցը քննարկվում էր Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևի պաշտոնանկությունից հետո։
Տուրգունբեկ ուուլուն 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ է ընտրվել 2025 թվականի դեկտեմբերի 17-ին։ Նա նաև ղեկավարել է երկրի օրենսդիր մարմինը նախորդ գումարման ժամանակ։
Ավելի վաղ նախագահ Սադիր Ջապարովը պաշտոնանկ էր արել Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևին և նրա երեք տեղակալներին։ Նա իր որոշումը բացատրել էր ազգային միասնության ամրապնդման և հասարակության մեջ պառակտումների կանխարգելման անհրաժեշտությամբ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը