Երբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշել
Հայաստանում YouTube-ի դրամայնացումը, նախատեսվում է, որ կակտիվանա ապրիլի վերջ-մայիսի սկզբին: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այցի, հայ-ամերիկյան համագործակցության վերաբերյալ հարցին:
Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթաժողովը: Հայրապետյանի խոսքով՝ օրերի ընթացքում հասցրել են հրավիրել ԱՄՆ-ից խոշոր տեխնոլոգիական ընկերությունների տարբեր ներկայացուցիչների:
«ԱՄՆ գործընկերները փոխանցեցին, վերահաստատեցին Google ընկերության՝ վաղ առավոտյան արած հայտարարությունը: Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին, մայիսի սկզբին կակտիվացվի դրամայնացնումը (մոնետիզացիան): Այսինքն՝ YouTube-ի գործընկերային փաթեթը կակտիվացվի Հայաստանում»,-ասաց նախարարը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար