ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ հավանություն է տվել Կանադայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի չեղարկմանը, գրում է BBC-ին։ Բանաձևն ընդունվել է 219 կողմ և 211 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Վեց հանրապետական օրենսդիրներ միացել են դեմոկրատներին՝ աջակցելով նախաձեռնությունը, որը նպատակ ունի վերացնել նախորդ տարի Կանադայի նկատմամբ սահմանված ներմուծման մաքսատուրքերը։
Քվեարկությունը խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ բանաձևը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից և ստորագրվի նախագահի կողմից։ Քաղաքական վերլուծաբանները նշում են, որ նախագահի կողմից այն հավանության արժանացնելը քիչ հավանական է։
Վերընտրվելուց հետո Դոնալդ Թրամփը մի շարք նոր մաքսատուրքեր է սահմանել Կանադայի նկատմամբ՝ առևտրային քաղաքականության շրջանակում։ Վերջերս նա նաև սպառնացել է սահմանել մինչև 100 տոկոս ներմուծման հարկ՝ ի պատասխան Կանադայի և Չինաստանի միջև քննարկվող հնարավոր առևտրային համաձայնագրի։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը