Բելգիայում ՀՀ դեսպանը բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականը
Փետրվարի 10-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Բելգիա ընդլայնվող հարաբերությունների շրջանակում նախատեսվող բարձրաստիճան այցերին, համագործակցության մակարդակի բարձրացման հարցերին։
Դեսպան Բալայանը ներկայացրել է վաշինգտոնյան համաձայանությունների արդյունքները՝ առանձնանշելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարված այցի գլխավոր արդյունքները ձեռքբերումները։ Այս համատեքստում դեսպանը կարևորել է հարատև խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի հնարավորությունները։
Տ․ Բալայանը կրկին բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականը՝ խաղաղության ամրապնդման համատեքստում։ Դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականների անվերապահ աջակցության և Հայաստանին առնչվող թեմաներում շարունակական հետևողականության համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը