Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին
Այս տարի լրանում է հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակը, որն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության այս տարվա հոբելյանական ծրագրերի ցանկում:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել բացառիկ համերգ՝ նվիրված Սեբաստացու հոբելյանին: Դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը ներկայացրել են հայկական հոգևոր երաժշտության բազմադարյա ժառանգությունը, որի առանցքում Մխիթար Սեբաստացու ստեղծագործական և մտավոր վաստակն է։
Համերգը մեկնարկել է Մաշտոցի, Շնորհալու և Նարեկացու տաղերով՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ. Խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։
Հաջորդիվ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ հնչել են Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև Մխիթարյան մեծանուն վարդապետների՝ Հ. Ղևոնդ Ալիշանի, Հ. Գաբրիել Այվազովսկու, Հ. Կարապետ Տէր Սահակեանի, Հ. Մեսրոպ Ճանաշյանի և Հ. Վահան Յովհաննէսեանի ստեղծագործությունները՝ բացահայտելով հայկական հոգևոր երաժշտության խորությունն ու հարուստ ավանդույթները։
Ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները ներկայացվել են հատուկ կամերային երաժշտական կազմի համար կատարված մշակումներով, որոնք լայն հանրության համար առաջին անգամ են հնչել։
Համերգն իրականացվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Վենետիկի Մխիթարյան միաբանության և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ։
Համերգին ներկա են եղել Հայաստանի Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Մխիթարյան միաբանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում