Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է կազմակերպության քաղաքական հանձնաժողովի 257-րդ նիստին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այց մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ իր ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին` վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Դեսպանը ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում TRIPP նախագծի իրագործման ընթացքը։
Դեսպան Արման Խաչատրյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է 2027թ․ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՖՄԿ-ի համապատասխան մարմինների հետ:
Անդրադառնալով հունիսի 7-ին նախատեսվող ընտրություններին՝ դեսպանն ընդգծել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունն՝ ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ` միջազգային չափանիշներին համապատասխան և կարևորել է ՖՄԿ դիտորդական առաքելության ներկայությունը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը