Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատուն ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. Բեսենթ Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Երկու զոհ ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս

Իրանում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ երկխոսության գոհացուցիչ արդյունքի վերաբերյալGallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշինԵրդվյալ ատենակալները Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջԱռաջնորդների գործը հասարակության վերքերը բուժելն է․ ՓեզեշքիանՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԱմերիկյան անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանից հարավ՝ Օմանի ծոցումԳրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատունԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. ԲեսենթԿառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի հերթական նիստըԲելգիայում ՀՀ դեսպանը բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ըՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարըՆոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համարՈվ կփոխարինի Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիսԿորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի

Միևնույն է շատ հարցեր մնում են անպատասխան

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով իմ կողմից բարձրացրած մտահոգությանը, թե գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա, նշել է, որ Առողջապահության նախարարությունը թեստերի և անհրաժեշտ դեղորայքի պակաս ընդհանրապես չունի։

Իհարկե, սա շատ կարևոր արձանագրում է, որ արվել է խոսնակի կողմից, բայց մնում են բազմաթիվ հարցեր, որոնք, այնուամենայնիվ, պատասխան չեն ստանում։

1. Եթե իսկապես ունեցել ենք բավարար քանակով թեստեր, ապա ինչո՞ւ են այսքան քիչ թվով մարդիկ անցել և անցնում թեստավորում։ Ինչո՞ւ են հարյուրավոր, հազարավոր մարդկանց մերժում թեստավորել, և նրանք ստիպված գնում են մասնավոր լաբորատորիաներ, բավականին թանկ վճարում և հաճախ ստանում դրական պատասխան։ Եվ ի՞նչ են անում այն մարդիկ, որոնք չունեն մասնավոր լաբորատորիայում թեստավորման գումար և ունեն մեղմ սիմպտոմներ. ենթադրաբար՝ շարունակում են գնալ աշխատանքի, շփվել և վարակել շրջապատին։ Ինչպե՞ս կարող ենք ուրեմն խոսել արդյունավետ հայտնաբերման և մեկուսացման մասին։ Մենք կկարողանայինք վստահաբար խոսել հիվանդացության կորի նվազման մասին, եթե արված թեստերի և դրական պատասխանների հարաբերակցությունը մեծ լիներ։ Շատ դժվար է հասկանալ՝ արդյո՞ք վարակակիրների թիվը նվազել է, թե՞ դա պարզապես քիչ թեստերի արդյունքն է։ Չեմ թաքցնում, կա նաև վարկած, որ թեստերի որակն է «ոչ այնքան լավը»։

2. Ինչո՞ւ չեն արվում հակամարմինների թեստեր՝ պարզելու համար կորոնավիրուսի տարածվածության աստիճանը։ Բազմաթիվ երկրներ են ընտրել այդ ճանապարհը։ Կառավարությունն անընդհատ խոսում է համաճարակի դեմ պայքարի իրենց քաղաքականության մասին։ Ո՞րն է այդ քաղաքականությունը՝ ինքնահոսի մատնված վիճա՞կը։ Բազմաթիվ երկրներ գնում են հակամարմինների հայտնաբերման զանգվածային հետազոտության ճանապարհով։ Սա շատ կարևոր է՝ հասկանալու համար հիվանդացած, բուժված, հակամարմիններ ունեցող քաղաքացիների թիվը։ Ամբողջ աշխարհը հաշվարկում է երկրորդ ալիքի հնարավորությունը, և արդեն իմունիզացված մարդկանց հայտնաբերումն այս պահին միակ իրատեսական գործիքն է այս պահին կանխատեսումներ անելու համար։ Չխոսեմ արդեն հետազոտական-վերլուծական աշխատանքի մասին, որը մինչ այժմ չգիտենք՝ արվու՞մ է արդյոք։

3. Ինչո՞ւ է հայտնաբերվող հիվանդների թվի նվազմանը զուգահեռ շարունակում բարձր մնալ մահերի ցուցանիշը։ Արդյո՞ք պատճառն այն չէ, որ առաջնային օղակում թեստերը ժամանակին չեն անում, ինչի արդյունքում հիվանդը երկար ժամանակ մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության և բուժման։ Իսկ գուցե շատերն ուշացնում են իրենց բուժումը, որովհետև ինքնուրույն տնային պայմաններում չեն կարողանում հոգալ այդ ծախսերը, որոնք բավական մեծ գումար են կազմում։ Հետո, արդեն ծանր վիճակում, հայտնվում են հիվանդանոցում։

4. Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում առաջնային օղակում՝ պոլիկլինիկայում թեստավորում անցնել, որովհետև չեն հանդիսանում որոշակի «պայմանների բավարարող»՝ ջերմություն, այլ սիմպտոմներ։ Արդյունքում, նրանցից շատերը, եթե ունեն հնարավորություն, մասնավոր կլինիկաներում անցնում են թեստավորում, իսկ հետո տնային պայմաններում իրենց միջոցներով ստանում բավականին թանկ բուժում։ Իսկ ովքեր չունեն հնարավորություն, սպասում են սիմպտոմների սրմանը, որպեսզի կարողանան հոսպիտալացվել։ Հետևանքները, կարծում եմ, ենթադրելի են։

5. Ունե՞նք արդյոք մենք հետազոտություն, թե ինչպիսին է մահերի վիճակագրությունը տարբեր հիվանդանոցներում. արդյո՞ք հապճեպ Covid-19 բուժման համար վերապրոֆիլավորված բոլոր առողջապահական հաստատություններն են համապատասխանում որակի չափանիշներին, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովում որակյալ ռեանիմացիոն ծառայություններ։ Կա՞ն արդյոք նման հետազոտություններ։

Այս հարցերի պատասխանները մենք չունենք։ Այդ պատասխանները կօգնեն՝ ավելի լավ կազմակերպել աշխատանքը, փրկել այսօր արդեն հիվանդանոցներում գտնվող կամ իրենց տանը նոր-նոր սիմպտոմներ հայտնաբերող՝ բազմաթիվ հիվանդների կյանքերը։ Ի վերջո, մենք ամեն օր մեծ թվով մահեր ենք տալիս, և պետությունը սա ահազանգ չի համարում։ Նույնիսկ, բազմաթիվ երկրների օրինակով, գոնե հիշատակի օր չի հայտարարվել՝ հարգելու կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների հիշատակը։

 

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»