Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատուն ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. Բեսենթ Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Երկու զոհ ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս

Իրանում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ երկխոսության գոհացուցիչ արդյունքի վերաբերյալGallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշինԵրդվյալ ատենակալները Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջԱռաջնորդների գործը հասարակության վերքերը բուժելն է․ ՓեզեշքիանՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԱմերիկյան անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանից հարավ՝ Օմանի ծոցումԳրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատունԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. ԲեսենթԿառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի հերթական նիստըԲելգիայում ՀՀ դեսպանը բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ըՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարըՆոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համարՈվ կփոխարինի Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիսԿորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի
Թոփ-լուրեր

Վանեցյանի հերթական «գործը»

Վարչապետ Փաշինյանը ծրագրային բանավեճի և քաղաքական երկխոսության փոխարեն ընտրեց ԱԱԾ-ն։

Նրա պատկերացումները իրավունքի, օրենքի, բազմակարծության մասին սահանափակվում են միայն անցանկալի անձանց դեմ քրեական գործեր հարուցելով։ Մեթոդը որքան հին է, այնքան եղկելի։

Ակնհայտ է, որ նա է Վանեցյանի դեմ քրեական գործեր հարուցելու հրահանգներ տալիս, իսկ ուժայիններում նոր պաշտոններ նշանակելիս դա լինում է նախապայման։

Դժվար է հասկանալ Փաշինյանի հոգեբանությունը․ այս երկու տարում անվերջ հարուցվող և փլուզվող քրեական գործերը, ոչ մի հեռանկար չունեցող դատավարությունները պետք է, որ նրան հուշած լինեին, որ դա սխալ ճանապարհ է, թե երկրի համար, թե անձամբ՝ իր։

Չի կարելի բոլոր ընդդիմախոսների դեմ քրեական գործեր հարուցել՝ դա շատ արագ բերելու է իշխանության սուր մաշվածության և հաջորդ քայլում՝ Փաշինյանի հանդեպ սուր բազմակողմանի չարության։

Ակնհայտ է, որ եթե Ա. Վանեցյանի դեմ լինեին լուրջ իրավական հիմքեր, ապա նա վաղուց արդեն կալանքի տակ կլիներ։ Իհարկե, կարելի է նրան կալանավորել առանց հիմքի, բայց դա էլ կբերի հակառակ արդյունքի. Բավական զուսպ և հավասարակշիռ քաղաքական գործիչ Ա. Վանեցյանից կարճ ժամանակում կստացվի բարձր վարկանիշով ռադիկալ տրամադրված ընդդիմադիր գործիչ Վանեցյան։ Թե ինչ կշահի դրանից Փաշինյանը՝ երևի միայն իրեն է հասկանալի։ Իր իշխանությունը հաստատ չի շահի։

Ամենացավալին այն է, որ համապետական որևէ ցնցում, որևէ ֆորսմաժոր, պատերազմի վտանգ, սոցիալական լարվածություն և այլն, գրեթե ազդեցություն չեն թողնում վարչապետի վրա։ Նա չի անում հետևություններ ոչ երկրի մասշտաբով, ոչ իր իշխանության, ոչ իր անձի։ Առավելագույնը մի քանի լայվ չի անում ու հետո անսպասելի որևէ մեկի վրա քրեական գործ հարուցելու ցուցում տալիս։

Օրեր առաջ մենք հրապարակել էինք, ամպագորգոռ քրեական գործերի մի մեծ ցանկ, որը Փաշինյան անձամբ էր անոնսավորում և չգիտես ինչու ամենայն մանրամասնությամբ տեղյակ էր։ Բայց այդ գործերը կարճ ժամանակում մոռացության են մատնվում՝ չունենալով երևէ իրավական հեռանկար։ Բայց նստվածքը մնում է, որպես պետական պրոբլեմ և դառը հիշողությունը մնում է որպես անձնական պրոբլեմ արդեն Փաշինյանի համար։

Չի կարելի նման հեշտությամբ փորձել խաղալ մարդկանց ճակատագրերի և արժանապատվության հետ, թունավորել մարդկանց կյանքը։ Դրանք կուտակվում են։

Ինչ վերաբերում է Վանեցյանին, ապա այստեղ իշխանությունը հայտնվել է փակուղում՝ հանգիստ թողնել նրան՝ նշանակում է վարկանիշի և հեղինակության նկատելի աստիճանական աճ, կալանավորել նրան՝ նշանակում է վարկանիշի և հեղինակության կտրուկ աճ։ Մի դեպքում կարելի է ունենալ ադեկվատ ընդդիմախոս, որի հետ կարելի է հարցեր քննարկել, մյուս դեպքում՝ կունենան սուր անձնական կոնֆլիկտ և այրված կամուրջներ։

Ինչևէ։ Մենք շարունակելու ենք այս և մյուս քրեական գործերի մոնիտորինգը՝ ընթացիկ և ապագա գնահատականների համար։

«Իմ Ձայնը» նախագիծ