Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատուն ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. Բեսենթ Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Երկու զոհ ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս

Իրանում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ երկխոսության գոհացուցիչ արդյունքի վերաբերյալGallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշինԵրդվյալ ատենակալները Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջԱռաջնորդների գործը հասարակության վերքերը բուժելն է․ ՓեզեշքիանՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԱմերիկյան անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանից հարավ՝ Օմանի ծոցումԳրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատունԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. ԲեսենթԿառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի հերթական նիստըԲելգիայում ՀՀ դեսպանը բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ըՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարըՆոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համարՈվ կփոխարինի Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիսԿորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի
Թոփ-լուրեր

Այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Նիկոլն է պարգեւել

Իմքայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մտերիմ Հայկ Սարգսյանը կրկին սկանդալի կենտրոնում է եւ կրկին արժանանում է Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանն ու հովանավորությանը:

Այս անգամ Նիկոլ Փաշինյանի սիրելի պատգամավորը որոշեց քեֆ-ուրախություն կազմակերպել Սեւանի ափին, իսկ Տավուշի արյունալի մարտերից դեռ երկու շաբաթ էլ չի անցել, դեռ կրակում են, դեռ թշնամու դիպուկահարները թիրախավորում են դիրքերում կանգնած մեր զինվորներին:

Դիմակ-միմակները մի կողմ, սոցիալական հեռավարությունը մի կողմ. պատգամավորը քեֆ է կազմակերպում տավուշյան մարտերից մի քանի օր անց: «Իմ քայլը», Նիկոլ Փաշինյանը պետք է տեղի ունեցածի վերաբերյալ հստակ վերաբերմունք արտահայտեն, չնայած իմքայլականների խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արդեն այդ վերաբերմունքն արտահայտել է, որը ոչ պակաս ցինիկ է, քան բուն հավաքույթ-ուրախությունը:

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ: Նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որեւէ միջոցառում չի կազմակերպել, գտնվում է մի քանի օրով հանգստյան գոտում, որտեղ նաեւ այլ քաղաքացիներ են հանգստանում: Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել՝ մի պահ գտնվելով մարդաշատ վայրում, որտեղ եղել է առանց դիմակի: Հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել»,- ասել է Մակունցը:

Լինենք անկեղծ, Մակունցի այս հայտարարությունն ավելի ցինիկ եւ անբարոյական է, քան բուն միջոցառման անցկացումը: Այսպիսի ցինիզմ, այսպիսի անբարո պահվածք չէր ակնկալում հայաստանցին, որը 2018-ի ապրիլ-մայիսին փողոցում աջակցում էր Փաշինյանին:

Նորմալ, անգամ կիսանորմալ երկրներում պատգամավորն արդեն հրաժարական տված կլիներ, արդեն հրաժարական տված կլիներ նաեւ Մակունցը, իսկ վարչապետը գուցե եւս հրաժարական ներկայացներ: Իսկ մեզ մոտ գործում են «Անասնաֆերմայի» օրենքները՝ օրենքի առաջ հավասար են բոլորը, բայց ոմանք ավելի հավասար են:

Երեւանի կենտրոնում երիտասարդ աղջկա ձեռքը ոլորում են, ձեռնաշղթա հագցնում եւ տանում ոստիկանության բաժին, Սեւանի ափին հանգստացող շարքային քաղաքացիներին պարտադրում են դիմակ կրել եւ քաշքշում են, իսկ ոմանք Սեւանի ափին անդիմակ մարդաշատ քեֆ են կազմակերպում, վստահ լինելով, որ ոչինչ էլ չի լինելու եւ արժանանալու է Փաշինյանի անվերապահ աջակցությունը, որ ասելու է, թե ոչ այդ հանգստյան գոտու հետ կապ ունի, ոչ էլ՝ քեֆ-ուրախության: Իսկ հիմա Հայկ Սարգսյանը հաստատ մի տեղ քմծիծաղ է տալիս հանրության վրա եւ շշնջում՝ Այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Նիկոլն է պարգեւել:

Վարդան Մխիթարյան

Top-News.am