Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպասում ենք Կաթողիկոսի դիրքորոշմանը, որից հետո Վրթանես Սրբազանի մասին մեր կարծիքը կասենք. Բաղունց «Ինտերի» երկու առանցքային ֆուտբոլիստ վնասվածք է ստացել «Լիվերպուլի» դեմ խաղում Գերմանիայի կանցլեր Մերցը Փաշինյանի հետ հանդիպմանը աջակցել է Հայաստանի եվրաինտեգրմանը Հայաստան–ԵՄ գործընկերությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին. Անի Բադալյան Խոտ-Որոտան ճանապարհի կառուցումն ավարտվել է Հերթական ֆինանսական բուրգը. Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ ներդնելուց Ավինյանի որոշմամբ լուծարվել է Պատանի հանդիսատեսի թատրոնում ռեժիսորի հաստիքը. Դավիթ Հարությունյանի գրառումը ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ առաջիկայում կսահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանի ևս մեկ հատված Առաջիկայում շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու գործում. Հաքան Ֆիդան Դդմաշեն գյուղի ձորում հայտնաբերվել է որոնվող 15-ամյա տղայի մшրմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Opel»-ը Վեհափառի հեռացումը պահանջած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել Բարի գալուստ Գերմանիա. Ադրբեջանի դեսպանը հայերենով է դիմել Փաշինյանին (տեսանյութ)

Ճապոնիայի բնակիչներին զգուշացրել են մեգաերկրաշարժի մասինՇարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքըՍպասում ենք Կաթողիկոսի դիրքորոշմանը, որից հետո Վրթանես Սրբազանի մասին մեր կարծիքը կասենք. ԲաղունցՆԱՏՕ-ն ռազմական օգնության հերթական խմբաքանակն է մատակարարել Մոլդովային«Ինտերի» երկու առանցքային ֆուտբոլիստ վնասվածք է ստացել «Լիվերպուլի» դեմ խաղումՍանկտ Պետերբուրգում միգրանտներին մինչև 2026 թ. վերջը արգելվել է որպես տաքսու վարորդ և առաքիչ աշխատելԱրթուր Բազեյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալըԿտրուկ մեծ ծավալներով աճել է Ճապոնիայից ներմուծվող օգտագործված մեքենաների քանակըԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի վերականգնվող հուշարձանների տարածքԳերմանիայի կանցլեր Մերցը Փաշինյանի հետ հանդիպմանը աջակցել է Հայաստանի եվրաինտեգրմանըՀայաստան–ԵՄ գործընկերությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին. Անի ԲադալյանԽոտ-Որոտան ճանապարհի կառուցումն ավարտվել էԲաքվում դժգոհ են «ԵՄ–Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգից»2025 թվականի սկզբից ի վեր ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի տարածքի 0.77%-ըՀերթական ֆինանսական բուրգը. Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ ներդնելուցՄենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի. Պեսկովը՝ Զելենսկու էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասինԵրկնաքարի տպավորիչ անկումը Տեխասի վրա. Բնակիչները հետաքրքիր տեսանյութ են նկարահանելԲալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում «Համբուրիր ինձ. Ամուր գրկիր». Շերոն Օսբորնը բացահայտել է Օզիի վերջին խոսքերը Time ամսագիրը ԴիԿապրիոյին անվանել է 2025թ. տարվա արտիստՄայրը կազմակերպել է 22–ամյա դստեր առևանգումը, որպեսզի նա անծանոթներին այլևս չվստահիՀայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշըFord-ը և Renault-ն միավորվում են Եվրոպայում մատչելի էլեկտրական մեքենաներ արտադրելու համարԳրիպը մանրադիտակի տակ. հետազոտողները իրական ժամանակում արձանագրել են վարակի պահըՄահացու հարևանություն. Կապիկը ներխուժել է տուն և ծեծելով սպանել թոշակառուինՀարուստ ժառանգորդուհի ներկայացած թոշակառու կինը բանկերից խաբեությամբ մոտ 30 միլիոն դոլար է կորզելՄարին Լը Պենի «Ազգային միաբանությունը» ցանկանում է, որ Ֆրանսիայում վերաբացվեն հասարակաց տներըԱվինյանի որոշմամբ լուծարվել է Պատանի հանդիսատեսի թատրոնում ռեժիսորի հաստիքը. Դավիթ Հարությունյանի գրառումըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ռուսական և չինական ռմբակոծիչների համատեղ թռիչքից հետոՈւկրաինան բավարար աջակցություն չունի Ղրիմը վերադարձնելու և ՆԱՏՕ-ին միանալու համար․ ԶելենսկիՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ առաջիկայում կսահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանի ևս մեկ հատվածԽաղաղությունն ապագա սերունդների համար է. Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ինԱռաջիկայում շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու գործում. Հաքան ՖիդանԱԺ նախագահը Ադրբեջանում հայ գերիների և պահվող անձանց վերադարձի հարցում դրական միտում է տեսնումԴդմաշեն գյուղի ձորում հայտնաբերվել է որոնվող 15-ամյա տղայի մшրմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Opel»-ըՎեհափառի հեռացումը պահանջած եպիսկոպոսները հայտարարություն են տարածելԹրամփը միակ արևմտյան առաջնորդն է, որն ըմբռնումով է մոտենում Ուկրաինայի իրավիճակի արմատական պատճառներին. ԼավրովՀայաստանում Իրանի դեսպանն Աբբաս Արաղչիին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր ծրագրերըԵվրոպան ցանկանում է տիրանալ ՌԴ արժութային պահուստներին, որովհետև ռազմակшն գործողությունները շարունակելու համար գումար չի մնացել. ԼավրովՉնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց հանրային կառավարման մի շարք ուղղություններով. Մհեր ԳրիգորյանԽաղաղությունն ապագա սերունդների համար է. Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ինԲարի գալուստ Գերմանիա. Ադրբեջանի դեսպանը հայերենով է դիմել Փաշինյանին (տեսանյութ)Գերմանիայում սկսվել է ՌԴ-ի երեք ենթադրյալ լրտեսների դատավարությունը. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի էԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը դատարանի նիստերի դահլիճից ազատ է արձակվելԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ Ալբերտինան (տեսանյութ)Դեկտեմբերի 14-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը (վիդեո)Դպրոցում երեխաներից մեկի հայրը ծեծել ու հայհոյել է մյուս երեխային․ ՔԿԵրևանի Ռուբինյանց փողոցում բախվել են «Tesla»-ն ու «Dodge»-ըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 9-ից 10-ըՈստիկանությունում ծառայության առավելություններն ու մարտահրավերները․ հարցազրույց՝ «Առաջին ծրագիր» հաղորդման եթերում (տեսանյութ)

... Որ չվարժվենք մահվան վիճակագրությանը

Ադրբեջանական ագրեսիան մի պահ համաճարակը երկրորդ պլան մղեց։ Բայց այն շարունակում է ընթանալ իր ողբերգական հունով. երեկ՝ 18 մահ, նախորդ օրը՝ 13, դրանից առաջ՝ 14, 15, 21 մահ՝ ամեն օր։ Մենք սովորեցինք մահվան վիճակագրությանը։

Իշխանության տարբեր օղակների աններելի սխալների արդյունքում համաճարակի դեմ պայքարը Հայաստանում տապալվեց։ Մայիսի կեսերից այն վերահսկողությունից դուրս էր։ Նոր հիվանդների և մահերի թիվը կանգ չի առնում, իսկ մարդիկ, ովքեր կրում են ուղիղ պատասխանատվություն՝ ողբերգության և մարդկային կյանքերի համար, շարունակում են պաշտոնավարել։

Իհարկե, Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ իշխանությունները տապալել են համաճարակի դեմ պայքարը։

Բոլոր այն երկրներում, որտեղ տապալվել է համավարակի դեմ պայքարը, հասարակությունները սկսել են բացատրություններ պահանջել։ Իտալիա, Իսպանիա, Շվեդիա, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Սերբիա և այլն։ Այս երկրներից մի քանիսում բողոքներն արդեն իրավական գործընթացի են բերել, անց են կացվում հետաքննություններ, մյուսներում, այդ թվում՝ Հայաստանում, հասարակությունները պահանջում են հաշվետվություն՝ ինչու տապալվեց հիվանդության դեմ պայքարը։ Գլխավոր հարցը, որ բարձրացնում են մարդիկ՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր այդքան տառապանքների և այդքան մեծ թվով մահերի համար։

Իրավական գործընթացները համաշխարհային տրենդ են դառնում՝ Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը քննելու է վիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունները, Իտալիայում ընթանում է քննություն, հարցաքննում են վարչապետին՝ կապված կորոնավիրուսի բռնկման ժամանակ իշխանությունների ոչ պատշաճ արձագանքի և գործողությունների հետ։ Եվ թեև վարչապետը և Լոմբարդիայի իշխանությունները փորձում են հասարակության առջև արդարանալ իրենց գործողություններին այլընտրանքի բացակայությամբ, կորոնավիրուսից մահացածների հարազատները զանգվածաբար հայցեր են ներկայացնում Բերգամոյի դատախազություն։ Հայցերն ուղղված են Իտալիայի կառավարության և տարածքային իշխանությունների դեմ՝ համավարակի ժամանակ ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու և անփութության համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ մահերի։ Սա պաշտոնական բողոքների արդեն երկրորդ փուլն է, նախորդ ամիս դատախազություն մուտք է արվել նման 50 բողոք։ Եվ սա դեռ սկիզբն է։ Բողոքներում բարձրացվում են հարցեր՝ համավարակի դեմ պայքարը ուշ սկսելու, պարտադիր մեկուսացման պահանջն ուշ կիրառելու վերաբերյալ։

Անկախ բոլոր առանձնահատկություններից՝ իտալացիների բարձրացրած հարցերից շատերը, այս ամիսների ընթացքում տվել է նաև մեր հասարակությունը.

• Ինչո՞ւ Հայաստանում համավարակի դեմ պայքարն ուշ սկսվեց։ Արդյո՞ք դեռևս հունվարի 31-ին ստեղծված համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը չի ընկալել վարակի տարածման համաշխարհային տենդենցները կամ, ամեն ինչ գիտակցելով, ստորադասել է այն քաղաքական նպատակներին, և իշխանությունը շարունակում էր իր հանրահավաքները։

• Ինչո՞ւ հանձնաժողովը կորցրեց թանկ ժամանակը՝ պետական համակարգերը վարակին լրջորեն նախապատրաստելու համար։ Ինչո՞ւ հանձնաժողովը չխանգարեց վարչապետի սահմանադրական հանրաքվեի միտինգներին։

• Անհասկանալի է, թե ինչու Իրանի հետ սահմանը փակելուց հետո, երբ այնտեղ 43 դեպք էր հայտնի, չդադարեցվեց Իտալիայի հետ հաղորդակցությունը, երբ այնտեղ արդեն 10000-ից ավել դեպք կար։

• Ինչո՞ւ իշխանություններն առանց նախապատրաստական աշխատանքների և հետագա ռազմավարության մշակման մայիսի 4-ից գնացին սահմանափակումների թուլացման։

• Ինչո՞ւ չլուծվեց բավարար թեստավորումների հարցը և տապալվեց հիվանդների հայտնաբերման և կապերի, շփման շրջանակի վերահսկման գործը։

Այս և բազմաթիվ այլ հարցեր մի օր քննարկման առարկա են դառնալու։ Տրամաբանությունը նույնն է. հասարակությունը պահանջելու է պատասխան՝ ինչո՞ւ տապալվեց համաճարակի դեմ պայքարը, և ո՞վ է մահերի համար պատասխան տալու։ Ինչո՞ւ էր իշխանությունն իրեն դրսևորում զուտ որպես ժողովրդի հիվանդության և մահերի վիճակագիր։ Նման բաներն անհետևանք չեն մնում։ Հասարակությունը պատասխաններ է պահանջելու։ Դա լինելու է պաշտոնանկությունների տեսքով կամ դատաիրավական հարթության մեջ։

Երևանը աշխարհի այն եզակի մայրաքաղաքներից է, որտեղ չի կազմակերպվել հակահամաճարակային աշխատանք. քաղաքը չի ախտահանվել, շենքերի մուտքերը, վերելակները պարբերաբար չեն ախտահանվել, իսկ առողջապահության նախարարը վարակի անվերահսկելի տարածման և ամենօրյա մահերի պայմաններում զբաղված էր քաղաքական ընդդիմադիրների դեմ ֆեյսբուքային գրառումներով։ Թույլ տրված բազմաթիվ սխալներն արժեցել են մեր հայրենակիցների կյանքը և առողջությունը։ Ամենօրյա 15-17-20 մահերի տակ ընդհատված ճակատագրեր են, անձնական ողբերգություններ։

Սա չի կարող մնալ անպատասխան՝ ճիշտ այնպես, ինչպես պարետ Ավինյանի մշտական ֆիզիկական և հոգևոր բացակայությունը՝ ամեն ինչից և ամենուր։

Եվ կարծում եմ պետք է դադարեցնել մահվան անդեմ թվեր հրապարակելը։ Պետք է գտնել ձևը այդ մարդկանց հարգանքի տուրք մատուցելու։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»