Լուվրը չորս ամսվա կարանտինից հետո բացվել է այցելուների համար
Փարիզի հանրահայտ Լուվրի թանգարանը կորոնավիրուսի համավարակի հետ կապված 16 շաբաթ տեւած կարանտինից հետո երկուշաբթի օրը բացել է իր դռները այցելուների առաջ, հայտնում է DW-ն:
Նշվում է, որ թանգարանների ոչ բոլոր դահլիճներն են բաց, սակայն այցելուները կկարողանան տեսնել, օրինակ, Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» եւ Լուվրի հավաքածուի մյուս հանրահայտ գոհարները:
Գլուխգործոցների մոտ սելֆիի սիրահարների մեծ կուտակումներից խուսափելու նպատակով սրահներում նշումներ են արվել՝ այցելուների միջեւ անվտանգ տարածություն պահպանելու համար:
Լուվրը, որն աշխարհում ամենաշատ այցելվող թանգարանն է, համավարակի հետեւանքով կորցրել է ավելի քան 40 միլիոն եվրո:
Թանգարանի տվյալների համաձայն, 2019 թվականին նրա այցելուների մոտ 70%-ը կազմել են օտարերկրյա զբոսաշրջիկները:
Լուվրի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեսի խոսքերով՝ այս տարի թանգարանը կորցնում է իր այցելուների 80%-ը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա