Անկարայի վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Մարյակոբ» հայկական եկեղեցու
Անկարայի 15-րդ վարչական դատարանը չեղյալ է հայտարարել «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամն առգրավյալ ճանաչելու մասին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության որոշումը: Այս մասին տեղեկացնում է t24.com.tr կայքը:
Որոշումից հետո հիմնադրամն իրավունք կունենա մասնակցել դատավարություններին` պահանջելով հետ վերադարձնել առգրավված 100 միավորից ավելի գույքը, սակայն միաժամանակ գլխավոր վարչությունն էլ իրավունք ունի բողոքարկելու վարչական դատարանի որոշումը:
«Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը հիմնվել է դեռևս Օսմանյան կայսրության ժամանակ, այն ղեկավարել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության գույքը Թուրքիայում: 1973 թվականին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը եկեղեցու հիմնադրամն առգրավյալ էր ճանաչել և դադարեցրել էր նրա գործունեությունը: Հիմնադրամի գույքի մեծ մասը վաճառվել էր 3-րդ անձանց, իսկ գումարը` յուրացվել:
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը գույքի վերադարձի պահանջով դիմել էր սահմանադրական դատարան, որը հայցը չէր բավարարել և գործը կրկին քննելու համար այն ուղարկել էր Անկարայի 15-րդ վարչական դատարան:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա