Ամենասեքսուալ գեղարվեստական կինոնկարը
Ամերիկյան Esquire ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների 40 ամենասեքսուալ ֆիլմերի վարկանիշը: Առաջատարը «Աղջկա դիմանկարը հրդեհի մեջ» (2019թ.) ֆրանսիական պատմական դրաման է:
Ռեժիսոր Սելին Սյամիի ժապավենը, Նոեմի Մերլանի և Ադել Էնելի գլխավոր դերակատարմամբ, Կաննում ստացել է լավագույն սցենարի համար մրցանակը և փառատոնի հատուկ մրցանակը: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1760-ականների Ֆրանսիայում՝ մեծահարուստ կնոջ և նրա կողմից վարձված երիտասարդ նկարչուհու շուրջ. նրանց միջև սիրային կապ է առաջանում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է 2007 թ.-ին թողարկված «Քավություն» ֆիլմը՝ Քիրա Նայթլիի և Ջեյմս Մաքեվոյի մասնակցությամբ: Ֆիլմի ռեժիսորը Ջո Ռայթն է, իսկ գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Երրորդ հորիզոնականում 2017-ին թողարկված «Դայակը» սարսափ ֆիլմն է՝ Ջուդա Լյուիսի և Սամարա Ուիվինգի մասնակցությամբ, որը պատմում է իր դայակին խելահեղորեն սիրահարված երեխայի մասին:
Առաջին տասնյակում են նաև «Ջենիֆերի մարմինը», «Դարհեմյան ցուլեր», «Սուպեր Մայք», «Տաղանդավոր միստր Ռիփլի», «Լուսնի լույս», «Գաղտնի տենչ» և «Մեքենայից» ֆիլմերը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա