Ֆրանսիացի գործարարն առաջարկել է 50 մլրդ եվրոյով վաճառել «Մոնա Լիզա» կտավը՝ կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար
Ֆրանսիայում հայտնի գործարարը հայտնել է, որ երկիրը պետք է 50 մլրդ եվրոյով (գրեթե 55 մլրդ դոլար) վաճառի «Մոնա Լիզա» կտավը՝ կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, գրում է Daily Mail-ը։
Fabernovel միջազգային տեխնոլոգիական ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, 46-ամյա Ստեֆան Դիստինգինը ֆրանսիացիներին առաջարկել է «վաճառել ընտանեկան թանկարժեք իրերը»՝ համավարակի հետևանքով առաջացած տնտեսական սթրեսի դեմ պայքարելու համար:
«Որպես գործարար և հարկատու՝ ես գիտեմ, որ այդ միլիարդների կորուստը հորինված չէ։ Ակնհայտ ռեֆլեքս կլինի հնարավորինս բարձր գնով վաճառել արժեքավոր ակտիվներ, այնպիսի ակտիվներ, որոնք մեր ապագայի համար ամենաքիչն են կարևոր»,- ֆրանսիական Usbek & Rica ամսագրին ասել է նա՝ օրինակ բերելով Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը:
«Իմ գնահատականներով՝ «Մոնա Լիզայի» ձեռքբերման համար կպահանջվի առնվազն 50 մլրդ եվրո»,- հավելել է նա։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա