«Խեղճ մարդիկ». առցանց պրեմիերա
Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է հեռավար աշխատանքը։ Մայիսի 5-ին՝ ժամը 20:00-ին թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կցուցադրվի ըստ Ֆ․Մ․ Դոստոեւսկու համանուն վեպի «Խեղճ մարդիկ» պիեսը՝ թատերականացված ընթերցում ձեւաչափով։ Ռեժիսորը Մանվել Խաչատրյանն է։ Այս մասին հայտնում է թատրոնի թատրոնի մամուլի ծառայությունը։
««Խեղճ մարդիկ» ներկայացման առաջնախաղը նախատեսված էր թատրոնի փոքր բեմում ապրիլի 21-22 -ին, սակայն հասկանալի պատճառներով բեմադրական աշխատանքները դադարեցվել են։
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանն ու Լիլիա Մուկուչյանը, որը նաեւ պիեսի բեմականացման հեղինակն է։
Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսա եւ տեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա