«Օսկարը» համավարակի պատճառով փոխում է ֆիլմերի ընտրության կանոնները
Ամերիկյան կինոակադեմիան այս տարի կորոնավիրուսի համավարակի հետեւանքների պատճառով փոխել է «Օսկար» մրցանակաբաշխությանը ֆիլմերի ընտրության կանոնները։ Այս մասին հաղորդվում է կինոմրցանակաբաշխության պաշտոնական կայքում։
Նախկինում մրցույթին մասնակցության համար ընտրվում էին ժապավենները, որոնք նախքան մրցանակաբաշխության սկսելը ցուցադրվել են Լոս Անջելեսի կինոթատրոններից գոնե մեկում օրվա ընթացքում երեք անգամից ոչ պակաս։ Քանի որ ԱՄՆ բոլոր կինոթատրոնները փակ են կորոնավիրուսի համավարակի պատճառով, հավակնորդների կարճ ցանկում կարող են հայտնվել նաեւ ֆիլմերը, որոնք թողարկվել են միայն օնլայն։
Ժապավենները կարող են հավակնել մասնակցության «Լավագույն ֆիլմ», ինչպես նաեւ հիմնական եւ 93-րդ մրցանակաբաշխության համար հատուկ անվանակարգերում։
Ընտրությանը մասնակցելու համար կինոակադեմիայի անդամներին հարկավոր է ֆիլմը ներկայացնել հատուկ կայքում դիտման օնլայն թողարկումից 60 օրվա ընթացքում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա