Ինչու է հիվանդը մահացել նկուղում
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նկուղում մահացած հայտնաբերված 57-ամյա տղամարդը բուժվելիս է եղել հիվանդանոցում: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 14-ին, բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանը նշեց, որ հիվանդը Վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել դեպքի նախորդ օրը:
«Սրտային, շնչառական հիվանդությամբ է ընդունվել հիվանդանոց: Պառկած է եղել Վերակենդանացման բաժանմունքում, առավոտյան տեսել ենք անկողնում չէ, սկսել ենք փնտրել: Սուր ինֆարկտ է գրանցվել մոտը, թոքը` քայքայված, եթե նույնիսկ բաժանմունքում մնար, անկողնու մեջ կմահանար»,- նշեց փոխտնօրենը:
Գագիկ Մանուկյանի խոսքով, հիվանդանոցը տեսահսկվում է. տղամարդուն փնտրելիս տեսագրությունների միջոցով պարզել են, որ նա բաժանմունքից դուրս է եկել, բայց շենքից` ոչ, ավելի ուշ պարզվել է, որ նա իջել է նկուղ: Նա նշեց, որ հիվանդը իջել է նկուղ, սակայն, ճանապարհը կորցրել է եւ չի կարողացել վերադառնալ հիվանդասենյակ, ավելի ուշ նրան այնտեղ մահացած են հայտնաբերել: Նրա խոսքով, դեպքի վերաբերյալ անմիջապես ահազանգել են ոստիկաություն. «Արագ զանգել ենք ոստիկանություն, տեղեկացրել ենք, ոչինչ չենք թաքցրել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նկուղում տղամարդու դի է հայտնաբերվել:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Մանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններից
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին