«Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է վթարի ենթարկված ավտոբուսի համար
«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ երկու երեխա: ԱԻ նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսը պատկանել է «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ին:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության պետը, 2017 թվականի մարտի 21-ին, քննելով «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի վերաբերյալ վարչական վարույթը, պարզել էր, որ նշված ընկերությանը պատկանող «Մերսեդես» մակնիշի «618 AD 61» պետհամարանիշով տրանսպորտային միջոցով իրականացվել է միջպետական ոչ կանոնավոր փոխադրում Հայաստանից դեպի Ռուսաստանի դաշնություն ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ: ՍՊԸ-ն տուգանվել էր 450 հազար դրամով: Նկատենք, որ «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել: Ըստ ՌԴ ՆԳ նախարարության հաղորդագրության՝ վթարը տեղի է ունեցել «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում: Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն ընկել է ճամփեզրի առուն: Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Մանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններից
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին