Իրանի ԱԳՆ․ Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկչական խմբերին
Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է Իրանի արեւելյան ու արեւմտյան սահմաններին գործող ահաբեկչական խմբավորումներին։ Այս մասին Օսլոյում հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հայտնում է PressTV-ը։
Զարիֆը հիշատակել է Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց վերջին արտահայտությունները, որոնք արվել էին մինչեւ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ դրանք անվանելով «ուղիղ սպառնալիք ու շատ վտանգավոր սադրանք» Էր Ռիադի կողմից։ Նրա խոսքով, Իրանը անհանգստացած է, քանի որ տվյալներ ունի այն մասին, որ Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկիչներին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, նախընտրում է չնկատել Սաուդյան Արաբիայի դերակատարումը 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Մանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններից
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին