Մենք կվերացնենք այդ տգեղ կառույցները. Էրդողանը՝ Աթաթուրքի օրոք կառուցված պատմական հուշարձանների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ճիշտ չի գտնում արվեստագետների՝ պետական պաշտոններ ստանձնելու նախադեպը, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի մշակութային զարգացման մեջ սկսվում է նոր փուլ, և իրենք արդեն ավարտել են բարեփոխումների իրենց լայնածավալ ծրագիրը։
Հայտնի է, որ այդ «բարեփոխումներն» առաջինը կազդեն Թուրքիայի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի ու դրա կենտրոնական Թաքսիմ հրապարակի վրա, որտեղ Էրդողանի իշխանությունը նախատեսում է քանդել Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի օրոք կառուցված պատմական հուշարձաններն ու կառուցել մեծ մզկիթ։
«Մենք կվերացնենք այդ տգեղ կառույցներն ու դրա փոխարեն մեր մշակույթին հարիր գեղեցիկ կառույց կունենանք», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ այսուհետ արվեստագետները պետական պաշտոնյա չեն լինի, քանի որ պետությունն ու պետական աշխատողները չեն կարող մշակութային հարցերում լինել ղեկավար։
«Պետությունն արվեստի ասպարեզում պետք է լինի ոչ թե ղեկավարող, այլ աջակցող։ Սկզբունքորեն ճիշտ չեմ գտնում արվեստագետների՝ պետական բարձր պաշտոններ զբաղեցնելը», -ասել է Էրդողանը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Մանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններից
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին