ԵԿՄ անդամը՝ կալանավայրից. «Խցում օդ չկա, վխտում են խավարասերներ, ոջիլներ, թախթաբիթիներ»
«Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Զավեն Ակտիվի Զանյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հարգելի մեծարգո նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ Լ. Թաթոյանը 2017 թ առավոտյան ժամը 11-ին զանգահարել է իմ բջջային հեռախոսին՝ չասելով ինչի համար եւ ինչպես, ում հետ, առանց իմ իրավունքները բացատրելու,կանչեց իրենց զինվորական քննչական վարչություն եւ նույն օրը՝ ժամը 13.00-ի սահմաններում, առանց փաստաբանի կալանավորել են, ձերբակալել եւ ուղարկել ԿՊԶ: Այնուհետեւ հունիսի 1-ին Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Ստեփանյանը կայացրել է կալանավորման որոշում: Իմ միջնորդությունը գրավով ազատ արձակելու, մերժել է: Խնդիրը կայանում է նրանում, որ քննիչը դատավորը, անտեսելով իմ մի շարք ծանր հիվանդությունները, անհիմն ձերբակալել են եւ կալանավորել: Ես 31.05.2017 թ մինչեւ 8.06.2017 թ հայտարարել էի հացադուլ: 5 օր ջուր չեմ խմել, քանի որ ինձ անհիմն են մեղադրել ՀՀ Քր Օր 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ես լինելով երկրորդ կարգի հաշմանդամ եւ ունենալով մի շարք ծանր հիվանդություններ՝ գլխի կանտուզիա, որը ստացել եմ պատերազմում, շաքարային դիաբետ, աջ երիկամ չունեմ, վերջերս էլ 02.12.16 թ տարել եմ սրտի ծանր վիրահատություն, ունեմ լյարդի, լեղապարկի հիվանդություն, հիշողության կորուստ, լավ չեմ տեսնում եւ լավ չեմ լսում:
Դիմել էի ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանին, որ գոնե տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց, սակայն դիմումներս հակառակ էֆեկտը տվեցին եւ ինձ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղափոխեցին թիվ 59 խուց : Նշեմ, որ խցում բոլորը ծխում են, իսկ ես սրտի հիվանդ եմ եւ ծխի հոտը չեմ կարողանում շնչել, օդ չկա շնչելու: Ամենածանր սանիտարահիգիենիկ կեղտոտ պայմաններ, խցում պահվում ենք 10 հոգի, որտեղ վխտում են խավարասերներ, ոջիլներ, թախթաբիթիներ: Օրը վատանում եմ մի քանի անգամ , սակայն ՔԿՀ բժիշկը ինձ մոտեցել է ձեւական՝ 2 անգամ եւ վերջ: Այստեղ ես կերել եմ միայն իմ կնոջ բերած ուտելիքը, որովհետեւ ՔԿՀ-ում տալիս են կերակուր, որը որպես հիվանդ չի համապատասխանում իմ սննդակարգին:
Ելնելով վերոգրյալից՝
Խնդրում եմ ձեր միջնորդությունը, որպեսզի ինձ տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», որովհետեւ ծանր հիվանդ եմ:
Ստուգել փաստերը եւ հսկողություն սահմանել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող թիվ 90154613 քրեական գործի վրա:
ԵԿՄ պահեստազորի ենթասպա, 2-րդ խմբի հաշմանդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Շենգավթի տարածքային բաժանմունքի նախագահի տեղակալ Զավեն Ակտիվի Զանյան»


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Մանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններից
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին